Լրահոս
01.02.2023

Ֆասթ Բանկը՝ «Մանսուրյան. խոսքի և մեղեդու խաչմերուկին» համերգի գլխավոր հովանավոր

Ֆասթ Բանկը՝ «Մանսուրյան. խոսքի և մեղեդու խաչմերուկին» համերգի գլխավոր հովանավոր

Մաեստրո Տիգրան Մանսուրյանի ծննդյան 84-ամյակին՝ հունվարի 27-ին, «Արամ Խաչատրյան»  համերգասրահում Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթի շրջանակում տեղի ունեցավ «Մանսուրյան. խոսքի և մեղեդու խաչմերուկին» խորագիրը կրող համերգը։ Ֆասթ Բանկը միացել է «ԿՈՂԲ» հիմնադրամի նախաձեռնությանը՝ որպես գլխավոր հովանավոր։

«Ֆասթ Բանկը, մեր հիմնադիրներ Վահե և Վիգեն Բադալյանները մշտապես աջակցում են նմանատիպ միջոցառումների իրականացմանը և կարևորում են հայկական մշակութային ժառանգության պահպանումը։ Սա արդեն դարձել է մեր ռազմավարության մի մասը։ Եթե ուզում ենք ապագայում էլ Կոմիտասներ ու Մանսուրյաններ ունենալ, ապա պետք է կանգնենք նմանատիպ գաղափարների կողքին»,– նշեց Ֆասթ Բանկի Գործադիր տնօրենի տեղակալ-Զարգացման տնօրեն Գարեգին Դարբինյանը:  

Երեկոյի ընթացքում հնչեց 2 պրեմիերա՝ հայաստանյան՝ «Օրհներգ Նավապետ-Բարի» (խոսք Մ. Մաշտոցի), և համաշխարհային՝ «8 հայրեն սիրո, պանդխտության և լուսնյակ գիշերների»:

Մաեստրոն անկեղծացավ՝ նշելով, որ համերգը հերթական շարքային միջոցառումների թվին դասել չի կարող, քանի որ իրականացավ տարիների իր երազանքը։ «Ինձ համար չափազանց կարևոր ու հուզիչ է, որ իմ տարեդարձի օրը գործերիցս երկուսն առաջին անգամ հնչեցին։ Հայրեններ գրել էի երիտասարդ հասակում ու երկար երազել էի նոր հայրենների մասին։ Հայ բանաստեղծության և երաժշտության կապը, իմ կարծիքով, խթանման պահանջ ունի։ Ես այդ ուղղությամբ աշխատել եմ դեռ իմ երիտասարդության տարիներից։ Խորապես շնորհակալ եմ համերգի աջակիցներին։ Սա հսկայական օգնություն է երաժշտությանը»,-նշեց Տիգրան Մանսուրյանը։

«Մանսուրյան. խոսքի և մեղեդու խաչմերուկին» համերգն իր ստեղծագործություններով հաստատեց մանսուրյանական մրցույթի առաքելությունն ու ևս մեկ անգամ արժևորվեց հայոց լեզուն, պոեզիան, կոմիտասյան հիմքը հայ կոմպոզիտորական դպրոցի:
Մրցույթի և համերգի գլխավոր հովանավոր Ֆասթ Բանկը շարունակելու է աջակցել նմանօրինակ միջոցառումների իրականացմանը և այդ կերպ նպաստելու է մշակութային կյանքի զարգացմանն ու տարածմանն ամբողջ աշխարհում։ 

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Լրահոս
Խաղաղությունն անհնար է առանց ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման
19:30
Խաղաղությունն անհնար է առանց ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման
Նեթանյահու. Իսրայելը թույլ չի տա Իրանին միջուկային զենք ունենալ
16:45
Նեթանյահու. Իսրայելը թույլ չի տա Իրանին միջուկային զենք ունենալ
Լևոն XIV պապը կոչ է անում վերադառնալ դիվանագիտությանը
16:03
Լևոն XIV պապը կոչ է անում վերադառնալ դիվանագիտությանը
Կիևը չի կարող զանգվածային բալիստիկ հրթիռներ արտադրել առանց Արևմուտքի օգնության․ Զելենսկի
14:18
Կիևը չի կարող զանգվածային բալիստիկ հրթիռներ արտադրել առանց Արևմուտքի օգնության․ Զելենսկի
Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մշտական խաղաղության համաձայնագիր․ Ֆիդան
12:42
Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մշտական խաղաղության համաձայնագիր․ Ֆիդան
Արգամ Աբրահամյանը կալանավորվել է․ ՔԿ
12:40
Արգամ Աբրահամյանը կալանավորվել է․ ՔԿ
Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
19:04
Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ «Firebird AI»-ի բացմանը
17:32
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ «Firebird AI»-ի բացմանը
Մասկը Լուսնի վրա ռոբոտացված գործարաններ կկառուցի
15:51
Մասկը Լուսնի վրա ռոբոտացված գործարաններ կկառուցի
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»․ Մխիթար Հայրապետյան
13:59
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»․ Մխիթար Հայրապետյան
Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
12:53
Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Իլհամ Ալիևին
12:42
Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Իլհամ Ալիևին
2025թ․ օգոստոսի 8-ը սահմանագիծ է, և ՀՀ պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի և դրանից հետոյի․ վարչապետի ուղերձը
12:22
2025թ․ օգոստոսի 8-ը սահմանագիծ է, և ՀՀ պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի և դրանից հետոյի․ վարչապետի ուղերձը
Հայաստանի իշխանությունները պարտավոր են ինքնիշխանություն հաստատել
12:15
Հայաստանի իշխանությունները պարտավոր են ինքնիշխանություն հաստատել
Տեսնենք ՌԴ որեւէ պաշտոնյա կանդրադառնա՞ Զելենսկի-Բայրամով ջերմ հանդիպմանը, թե՞ ադրբեջանցիներին քննադատելը տաբու է
11:53
Տեսնենք ՌԴ որեւէ պաշտոնյա կանդրադառնա՞ Զելենսկի-Բայրամով ջերմ հանդիպմանը, թե՞ ադրբեջանցիներին քննադատելը տաբու է