Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը։ Նիստի օրակարգում ընդգրկված էր թվով 2 հարց։
Խորհուրդը նախ քննարկել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 2022 թվականի գործունեության տարեկան հաշվետվությունը հաստատելու վերաբերյալ հարցը։ Տեսչական մարմնի տարեկան գործունեության ծրագրի 12 միջոցառումից 10-ը կատարվել է, իսկ 2-ն ընթացքի մեջ։ 2022 թվականին շրջակա միջավայրին հասցված վնասը գնահատվում է 2,229,199,273 ՀՀ դրամ։
Ապա անդրադարձ է կատարվել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի որակի ապահովման վարչության 2022 թվականի 2-րդ, 3-րդ և 4-րդ եռամսյակների կատարողականի գնահատումները հաստատելու վերաբերյալ հարցին։
Նիստի ընթացքում նախարար Հակոբ Սիմիդյանի նախաձեռնությամբ օրակարգային հարցերից զատ քննարկվել են նաև շրջակա միջավայրի ոլորտում վերջին շրջանի օրենսդրական բարեփոխումները և նոր կարգավորումները, որոնք ենթադրում են տեսչական մարմնի առավել ներգրավվածություն և ծանրաբեռնվածության ավելացում։
Նախարարը մասնավորապես անդրադարձել է «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի դրույթների ապահովմանը և վերջին շրջանում առավել հաճախակի դարձած ահազանգերին՝ կապված օդի որակի հետ։
Նախարարը խնդրել է առավել խիստ լինել և տեսչական մարմնի ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել իրականացվող շինարարությունների ժամանակ Մթնոլորտային օդի պահպանության մասին ՀՀ օրենքի դրույթների կիրարկման նկատմամբ։
Դրույթները վերաբերում են խաղաղության համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետոյին: Չնայած ընդհանուր տրամաբանությունն այն է, որ…
Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին։…
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղեկալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրում է․ Խաղաղության համաձայնագրով ՀՀ…
Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրել է. Հայաստան-Ադրբեջան տեքստը չեմ կարդացել (խաղաղություն բառը չեմ ուզում օգտագործել, որովհետև…
«Այո, Ադրբեջանին ճանապարհ տալու ենք։ Իսկ թե ինչպես ենք տալու, իմ հոդվածում մանրամասն ձևակերպված է»,-…
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը սոցցանցի իր էջում հայտնում է. «ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ…