ԵԱՀԿ-ում բրիտանական պատվիրակության ղեկավարը փոխվել է, ասվում է բրիտանական կառավարության կայքում։
Նշվում է, որ Նիլ Հոլանդը նշանակվել է ԵԱՀԿ-ում Մեծ Բրիտանիայի առաքելության ղեկավար։
Հոլանդն իր պարտականությունները կկատարի 2023 թվականի ապրիլից։
Հավելենք, որ պաշտոնյան նախկինում աշխատել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության տարբեր վարչություններում, ինչպես նաև Բեռլինում, Վաշինգտոնում և Դուբլինում պետության դիվանագիտական ներկայացուցչություններում։