Աշխարհ
01.02.2023

Հնդկաստանը և ԱՄՆ-ը մտադիր են ընդլայնել համագործակցությունը

Հնդկաստանը և ԱՄՆ-ը մտադիր են ընդլայնել համագործակցությունը

Հնդկաստանի և ԱՄՆ-ի իշխանությունները համաձայնեցրել են գործողությունների պլանը պաշտպանական արդյունաբերության, կիսահաղորդիչների ստեղծման, տիեզերքի հետազոտման և արհեստական ​​ինտելեկտի վրա աշխատանքի բնագավառում համագործակցության ամրապնդման համար: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Hindustan Times» պարբերականից:

Լրատվամիջոցը նշում է, որ նախօրեին Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աջիթ Դովալի և ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի միջև Վաշինգտոնում կայացել է Կարևոր և հեռանկարային տեխնոլոգիաների շուրջ նախաձեռնության (ICET) շրջանակներում առաջին բարձր մակարդակի երկխոսությունը:

Ըստ Hindustan Times-ի՝ երկրները կամրապնդեն իրենց նորարարական էկոհամակարգերը արհեստական ​​ինտելեկտի ոլորտում, կստեղծեն քվանտային տեխնոլոգիաների ուսումնասիրման համակարգման համատեղ մեխանիզմ:

Երկրները միասին կաշխատեն արհեստական ​​ինտելեկտի ոլորտում ստանդարտներ սահմանելու վրա, աշխատանքային խումբ կստեղծեն կիսահաղորդիչների արտադրության ոլորտում, կուժեղացնեն համագործակցությունը տիեզերքում։ ԱՄՆ վարչակազմը նաև խոստացել է աշխատել Հնդկաստանի նկատմամբ արտահանման այն սահմանափակումների վերացման ուղղությամբ, որոնք խոչընդոտում են տվյալ ճանապարհային քարտեզի իրագործմանը:

Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի վարչակազմի մի պաշտոնյա հրատարակությանն ասել Է, որ ԱՄՆ-ի և Հնդկաստանի տեխնոլոգիական և արդյունաբերական համագործակցության ծրագրի մշակման գլխավոր պատճառներից մեկն է Չինաստանի կողմից մարտահրավերը:

Լրահոս
Խաղաղությունն անհնար է առանց ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման
19:30
Խաղաղությունն անհնար է առանց ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման
Նեթանյահու. Իսրայելը թույլ չի տա Իրանին միջուկային զենք ունենալ
16:45
Նեթանյահու. Իսրայելը թույլ չի տա Իրանին միջուկային զենք ունենալ
Լևոն XIV պապը կոչ է անում վերադառնալ դիվանագիտությանը
16:03
Լևոն XIV պապը կոչ է անում վերադառնալ դիվանագիտությանը
Կիևը չի կարող զանգվածային բալիստիկ հրթիռներ արտադրել առանց Արևմուտքի օգնության․ Զելենսկի
14:18
Կիևը չի կարող զանգվածային բալիստիկ հրթիռներ արտադրել առանց Արևմուտքի օգնության․ Զելենսկի
Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մշտական խաղաղության համաձայնագիր․ Ֆիդան
12:42
Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մշտական խաղաղության համաձայնագիր․ Ֆիդան
Արգամ Աբրահամյանը կալանավորվել է․ ՔԿ
12:40
Արգամ Աբրահամյանը կալանավորվել է․ ՔԿ
Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
19:04
Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ «Firebird AI»-ի բացմանը
17:32
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ «Firebird AI»-ի բացմանը
Մասկը Լուսնի վրա ռոբոտացված գործարաններ կկառուցի
15:51
Մասկը Լուսնի վրա ռոբոտացված գործարաններ կկառուցի
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»․ Մխիթար Հայրապետյան
13:59
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»․ Մխիթար Հայրապետյան
Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
12:53
Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Իլհամ Ալիևին
12:42
Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Իլհամ Ալիևին
2025թ․ օգոստոսի 8-ը սահմանագիծ է, և ՀՀ պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի և դրանից հետոյի․ վարչապետի ուղերձը
12:22
2025թ․ օգոստոսի 8-ը սահմանագիծ է, և ՀՀ պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի և դրանից հետոյի․ վարչապետի ուղերձը
Հայաստանի իշխանությունները պարտավոր են ինքնիշխանություն հաստատել
12:15
Հայաստանի իշխանությունները պարտավոր են ինքնիշխանություն հաստատել
Տեսնենք ՌԴ որեւէ պաշտոնյա կանդրադառնա՞ Զելենսկի-Բայրամով ջերմ հանդիպմանը, թե՞ ադրբեջանցիներին քննադատելը տաբու է
11:53
Տեսնենք ՌԴ որեւէ պաշտոնյա կանդրադառնա՞ Զելենսկի-Բայրամով ջերմ հանդիպմանը, թե՞ ադրբեջանցիներին քննադատելը տաբու է