Լրահոս 24/7

ՀԱՊԿ-ից ՀՀ-ի ակնկալիքը նախևառաջ Ադրբեջանի ագրեսիայի փաստին հստակ քաղաքական գնահատականն է․ Քոչարյան

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերով և միջազգային համագործակցության հանձնաժողովի նախագահ, հայկական պատվիրակության ղեկավար Հակոբ Արշակյանը, ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը և արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը Մոսկվայում` Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայում, մասնակցել են ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների կոմիտեների (հանձնաժողովների) նախագահների երկրորդ խորհրդակցությանը․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ—ից։

Հակոբ Արշակյանն իր նկատառումներն է ներկայացրել Իսլամական համագործակցության կազմակերպության, թյուրքական պետությունների ԽՎ-ի հետ ՀԱՊԿ ԽՎ-ի հարաբերությունների պաշտոնական ձևակերպման վերաբերյալ:

«Այդ ձևակերպումն ընթացիկ փուլում հայկական կողմի համար ընդունելի չէ, քանի որ այդ կառույցների աշխատանքային մարմինների կողմից իրագործվում են հայատյաց քայլեր, հստակ գնահատականներ են հնչեցվում հօգուտ Ադերբեջանի, այդ թվում՝ Հայաստանի դեմ զինված հարձակման հարցում»,- ասել է ԱԺ փոխնախագահը:

Հակոբ Արշակյանը խորհրդակցության ընթացքում ներկայացրել է նաև իր ղեկավարած ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի գործունեության ուղղություններն ու իրականացվող աշխատանքը:

Նշվել է, որ հանձնաժողովի գործունեության հիմնական ջանքերը կենտրոնացած են ՀԱՊԿ կանոնադրական նպատակների և խնդիրների իրագործմանն աջակցելուն, ՀԱՊԿ իրավական հիմքերի կատարելագործմանը, արտաքին քաղաքականության ոլորտում ՀԱՊԿ անդամ պետությունների ազգային օրենսդրության մերձեցմանը և ներդաշնակեցմանը, ինչպես նաև ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի համապատասխան որոշումների կատարմանը:

«Ադրբեջանը, հղում անելով բնապահպանական կեղծ պատճառներին, փակել է Լաչինի միջանցքը, որն Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհն է: Այս գործողությունների հետևանքով Արցախի 120 հազարանոց բնակչությունը, որից 30.000-ը երեխաներ են, հայտնվել է հումանիտար ճգնաժամի մեջ: 1100 քաղաքացի, որոնցից 270-ը անչափահաս են, արգելափակված ճանապարհի պատճառով տուն վերադառնալու հնարավորություն չունեն»,- այս մասին բարձրաձայնել է ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Անդրանիկ Քոչարյանը խորհրդակցության ժամանակ:

ՀԱՊԿ-ից Հայաստանի ակնկալիքների մասով Անդրանիկ Քոչարյանը նախևառաջ ընդգծել է Ադրբեջանի ագրեսիայի փաստին հստակ քաղաքական գնահատականի անհրաժեշտությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/606831.html

© factor.am

Թիվ 1

Recent Posts

Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա՝ ԱՄՆ պատվիրակության հետ բանակցությունների։ Այսօր նախատեսվում է…

9 hours ago

Թրամփի վարչակազմը դադարեցրել է ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի 83%-ը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պաշտոնապես դադարեցրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրերի 83%-ը։…

9 hours ago

2 հայ ըմբիշ այսօր կպայքարեն ոսկե մեդալի համար․ Մ23 ԵԱ

Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Լևիկ Միքայելյանը (61 կգ) և…

10 hours ago

Ադրբեջանում հայերի բեմադրված դատավարություններ են. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում։ «Գլխավոր տնօրենի հարգարժան պաշտոնակատար, դեսպան…

10 hours ago

Գավառում հողամասի և անշարժ գույքերի նկատմամբ վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոց 3 հասցեում գտնվող՝ Գավառի մանկատանը պատկանող զբոսայգու 4…

10 hours ago

Անահիտ Ավանեսյանը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Գյումրիում է: Նախարարը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում, եղել…

11 hours ago