Լրահոս 24/7

Հայտնաբերվել են խախտումներ. ՊՎԾ

ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի հանձնարարությամբ, վերահսկողական գործառույթներ են իրականացվել ՀՀ կառավարության 2019 թվականի մարտի 29-ի N 361-Լ որոշմամբ հաստատված պետական աջակցության ծրագրի շրջանակում․ տեղեկացնում են ՊՎԾ-ից։

Ծրագրով սահմանված կարգով՝ 2019-2022 թթ. ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը փոխհատուցել է 0.5-ից 100 հեկտար ինտենսիվ պտղատու այգիների և խաղողանոցների այգեհիմնման, ինչպես նաև հատապտղանոցների հիմնման ծախսերը՝ 50 տոկոսի չափով:

Վերահսկողական գործառույթների իրացմամբ արձանագրվել են մի շարք դեպքերով խախտումներ։ Մասնավորապես․

1. Ծրագրի շահառուները առավելագույն փոխհատուցման գումար ստանալու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությանն են ներկայացրել գյուղաբնակ քաղաքացիների հետ կնքված ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման, աշխատանքների հանձնման-ընդունման, վճարումների տրամադրման ոչ հավաստի տեղեկատվություն պարունակող փաստաթղթեր:

2. Ծրագրի շահառուները ներկայացրել են քաղաքացիների հետ կնքված քաղաքացիաիրավական պայմանագրեր, որոնք ձևակերպված չեն եղել ՀՀ հարկային մարմիններում, ինչի արդյունքում չեն հաշվարկվել և ՀՀ բյուջե չեն փոխանցվել հարկեր:

3. Ծրագրի շահառուները ներկայացրել են նաև առերևույթ ծախսերը հիմնավորող ոչ հավաստի տեղեկատվություն պարունակող փաստաթղթեր, որոնք տվել են նմանատիպ գործունեություն չվարող կամ իրենց հետ մերձավոր ազգակցությամբ կապված տնտեսվարողները:

Նշված բոլոր դեպքերով պատասխանատու աշխատակիցները չեն վարել պատշաճ հսկողություն և մոնիթորինգ, արդյունքում տվյալ շահառուների ծրագրերը դիտարկվել են ծրագրին համապատասխանող, և փոխհատուցվել ամբողջական ծախսերի 50% չափով: Ծառայության իրականացրած հաշվարկի արդյունքում՝ արձանագրված խախտումների չափը կազմել է մոտ 132,4 մլն ՀՀ դրամ:

Վերահսկողության ընթացքում արձանագրված առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տեղեկատվությունը և առնչվող նյութերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ հետագա ընթացքն ապահովելու նպատակով: ՀՀ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հանցանքի մասին հաղորդումներ է ներկայացրել Քննչական կոմիտե: ՀՀ Քննչական կոմիտեում նախաձեռնվել են քրեական վարույթներ։

Միաժամանակ, 3 դեպքով Ծառայությունը ՀՀ պետական եկամուտների կոմիտեին ուղարկել է միջնորդություններ մի շարք քաղաքացիների նկատմամբ չգրանցված աշխատուժի շահագործման և ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու հանգամանքը պարզելու նպատակով, որոնց վերաբերյալ նյութերը ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տրամադրել է ՀՀ քննչական կոմիտե՝ հետագա ընթացքն ապահովելու նպատակով:

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումները՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը։

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

9 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

10 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

10 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

10 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

10 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

10 hours ago