Աշխարհ
01.02.2023

«Անկասկած, մենք հիմա շատ ավելի լավ իրավիճակում ենք, քան մեկ տարի առաջ». ԱՀԿ գլխավոր տնօրեն

«Անկասկած, մենք հիմա շատ ավելի լավ իրավիճակում ենք, քան մեկ տարի առաջ». ԱՀԿ գլխավոր տնօրեն

Հունվարի 27-ին կայացած միջազգային առողջապահական կանոնների (2005) Արտակարգ իրավիճակների կոմիտեի տասնչորսերորդ հանդիպման ժամանակ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը նշել է, որ հունվարի 30-ին լրանում է կորոնավիրուսային հիվանդությունը (COVID-19) որպես հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ որակելու 3 տարին, և COVID-19 համավարակը շարունակում է մնալ հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ՝ առողջությանը և առողջապահական համակարգերին էական վնաս պատճառելու կարողությամբ:

ԱՀԿ-ի գլխավոր տնօրենը նշել է.

«Քանի որ մենք մտնում ենք համավարակի չորրորդ տարին, անկասկած, մենք հիմա շատ ավելի լավ իրավիճակում ենք, քան մեկ տարի առաջ, երբ Omicron-ով պայմանավորված ալիքն իր գագաթնակետին էր: Բայց 2023թ. դեկտեմբերի սկզբից ի վեր շաբաթական գրանցված մահերի դեպքերը աճում են: Անցած ութ շաբաթվա ընթացքում ավելի քան 170,000 մարդ է մահացել COVID-19-ի պատճառով, և դա ընդամենը արձանագրված մահվան դեպքերն են, մենք գիտենք, որ իրական թիվը շատ ավելի մեծ է: Մենք չենք կարող վերահսկել վիրուսը, բայց մենք կարող ենք անել ավելին բնակչության և առողջապահական համակարգերի խոցելիությունը լուծելու համար:

Դա նշանակում է, որ անհրաժեշտ է բարձրացնել պատվաստումային գործընթացը (պատվաստել առավել ռիսկային խմբերի 100%-ին), բարձրացնել թեստավորման գործընթացը և շարունակել համաճարակային իրավիճակին համապատասխան միջոցառումների կիրառումը: Մենք հույս ունենք, որ այս տարի աշխարհը կանցնի նոր փուլի, որտեղ մենք հոսպիտալացումներն ու մահերը հնարավորինս ցածր մակարդակի կհասցնենք, և առողջապահական համակարգերը կկարողանան կառավարել COVID-19-ը ինտեգրված և կայուն ձևով։

Առողջապահական համակարգերը ներկայումս խիստ ծանրաբեռնված են՝ պայմանավորված COVID-19-ով, գրիպով և շնչառական սինցիտիալ վիրուսով (RSV) պայմանավորված դեպքերի բարձր մակարդակով: Այդ իսկ պատճառով պատվաստանյութերը և ախտորոշիչ միջոցները եղել և մնում են կարևոր ու առանցքային հիվանդությունների կանխարգելման գործում՝ փրկելով կյանքեր և թեթևացնելով բեռը գլոբալ առողջապահական համակարգի և բուժաշխատողների համար»:

Ելնելով վերը նշվածից՝ ՀՀ  առողջապահության նախարարությունը հորդորում է հետևողականորեն պահպանել հիվանդության կանխարգելմանն ուղղված անվտանգության կանոնները.

պատվաստվել COVID-19-ի դեմ,

ժամանակին ստանալ բուստեր դեղաչափը, հատկապես, եթե ռիսկի խմբում եք,

կրել դիմակ,

հաճախակի լվանալ ձեռքերը օճառով կամ ախտահանել,

խուսափել զանգվածային միջոցառումներից, հատկապես, եթե ունեք որևէ ախտանշան,

պահպանել սոցիալական հեռավորություն,

հաճախակի օդափոխել փակ տարածքները:

Լրահոս
Խաղաղությունն անհնար է առանց ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման
19:30
Խաղաղությունն անհնար է առանց ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման
Նեթանյահու. Իսրայելը թույլ չի տա Իրանին միջուկային զենք ունենալ
16:45
Նեթանյահու. Իսրայելը թույլ չի տա Իրանին միջուկային զենք ունենալ
Լևոն XIV պապը կոչ է անում վերադառնալ դիվանագիտությանը
16:03
Լևոն XIV պապը կոչ է անում վերադառնալ դիվանագիտությանը
Կիևը չի կարող զանգվածային բալիստիկ հրթիռներ արտադրել առանց Արևմուտքի օգնության․ Զելենսկի
14:18
Կիևը չի կարող զանգվածային բալիստիկ հրթիռներ արտադրել առանց Արևմուտքի օգնության․ Զելենսկի
Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մշտական խաղաղության համաձայնագիր․ Ֆիդան
12:42
Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մշտական խաղաղության համաձայնագիր․ Ֆիդան
Արգամ Աբրահամյանը կալանավորվել է․ ՔԿ
12:40
Արգամ Աբրահամյանը կալանավորվել է․ ՔԿ
Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
19:04
Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ «Firebird AI»-ի բացմանը
17:32
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ «Firebird AI»-ի բացմանը
Մասկը Լուսնի վրա ռոբոտացված գործարաններ կկառուցի
15:51
Մասկը Լուսնի վրա ռոբոտացված գործարաններ կկառուցի
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»․ Մխիթար Հայրապետյան
13:59
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»․ Մխիթար Հայրապետյան
Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
12:53
Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Իլհամ Ալիևին
12:42
Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Իլհամ Ալիևին
2025թ․ օգոստոսի 8-ը սահմանագիծ է, և ՀՀ պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի և դրանից հետոյի․ վարչապետի ուղերձը
12:22
2025թ․ օգոստոսի 8-ը սահմանագիծ է, և ՀՀ պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի և դրանից հետոյի․ վարչապետի ուղերձը
Հայաստանի իշխանությունները պարտավոր են ինքնիշխանություն հաստատել
12:15
Հայաստանի իշխանությունները պարտավոր են ինքնիշխանություն հաստատել
Տեսնենք ՌԴ որեւէ պաշտոնյա կանդրադառնա՞ Զելենսկի-Բայրամով ջերմ հանդիպմանը, թե՞ ադրբեջանցիներին քննադատելը տաբու է
11:53
Տեսնենք ՌԴ որեւէ պաշտոնյա կանդրադառնա՞ Զելենսկի-Բայրամով ջերմ հանդիպմանը, թե՞ ադրբեջանցիներին քննադատելը տաբու է