ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Գագիկ Պողոսյանին Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ նշանակելու մասին:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Գագիկ Պողոսյանին նշանակել Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ»,- ասված է նախագահի հրամանագրում:
Նախագահի մեկ այլ հրամանագրով Սամվել Պողոսյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի.
Սամվել Պողոսյանին ազատել Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից»,- նշված է հրամանագրում:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝…
Թուրքիան մտադիր է շարունակել աշխատանքը Սև ծովում նավարկության անվտանգության ապահովման հարցերով։ Այս մասին Անկարայում Ռուսաստանի…
Չինաստանի և Ռուսաստանի հարաբերություններն ուղղված չեն որևէ երրորդ կողմի դեմ և ենթակա չեն արտաքին ազդեցության․…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի Հանրապետության վարչապետ Կրիստեն Միհալին ազգային տոնի՝ Անկախության…
Ժնևում տեղի է ունեցել Հայաստանի ու Իրանի արտգործնախարարների հանդիպումը։ Արարատ Միրզոյանն ու Աբաս Արաղչին հանդիպել…
Ս.թ. փետրվարի 18-ին՝ գրքի տոնին ընդառաջ, ftNFT ֆիջիթալ սփեյսում հայ ժամանակակից հեղինակներ Ավետ Բարսեղյանը և…