ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի ու «Թվային Ալմաթի 2023» ֆորումի շրջանակներում առանձնազրույց կունենան ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Այս մասին հայտնում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 2-ին մեկնել է Ղազախստանի Հանրապետություն՝ մասնակցելու Ալմաթիում կայանալիք ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին.

















