ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հնարավոր է, նախադրյալներ է ստեղծում Ուկրաինայի հյուսիսարևելյան շրջաններում Ռուսաստանի հետագա անդրսահմանային հարձակումների համար՝ փորձելով շարունակել ներքին տեղեկատվական գործողությունները և ուկրաինական բանակին ներքաշել հյուսիսային սահմանային շրջաններ, ասվում է Պատերազմ հետազոտության ինստիտուտի (ISW) նոր զեկույցում:
Փորձագետները հիշեցնում են, որ Պուտինը փետրվարի 1-ին հանդիպում է անցկացրել, որի ընթացքում քննարկվել է Ուկրաինայի կողմից գնդակոծությունից հետո Ղրիմի, Բելգորոդի, Բրյանսկի և Կուրսկի շրջանների ենթակառուցվածքների վերականգնման հարցը։
Նա նշել է, որ գնդակոծությունների դադարեցումը ՌԴ պաշտպանության նախարարության խնդիրն է։
Պուտինի շեշտադրումը սահմանամերձ շրջանների ուկրաինական գնդակոծման վտանգի վրա, հավանաբար, երկակի նպատակի կծառայի, նշվում է զեկույցում։
Ըստ այդմ, նա շարունակում է տեղեկատվական օպերացիան, որի նպատակն է Ուկրաինայում պատերազմը ներկայացնել որպես սպառնալիք Ռուսաստանի քաղաքացիների համար՝ երկարատև պատերազմի համար ներքին աջակցություն ստանալու համար, ինչպես նաև պայմաններ ստեղծել անդրսահմանային գրոհների սրման համար, միաժամանակ՝ շեղել և ցրել ուկրաինական ուժերը՝ դրանք ամրացնելով հյուսիսարևելյան սահմանային շրջաններում։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին:…
Հետքի վերջերս հրապարակած հետաքննությունը բացահայտեց, որ 2023-ի մայիսի 4-ին Հայաստանի կառավարությունը 1,5 մլրդ դրամ (մոտ…
Հայաստանը և Նիդելանդները ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր։ Այս մասին Նիդերլանդների արտգործնախարար Կասպար Վելդկամպի…
Գերիների հարցը կշարունակենք բարձրացնել Բաքվում. այսպիսի հայտարարություն է արել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Կասպար Վելդկամպը…
Նոր մեղադրանք է ներկայացվել 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ գլխավոր…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրել է. «Հայաստանի Հանրապետության Կառավարությունը, որպես «Վիվա Արմենիա»…