Կալիֆորնիայի գլխավոր դատախազ Ռոբ Բոնտան անդրադարձել է Բևերլի Հիլզում տարածված հայատյաց թռուցիկներին։
«Ես հայ համայնքի հետ միասին դեմ եմ ատելությանը։ Մենք չենք կարող և չենք լռելու Լոս Անջելեսում կամ Կալիֆորնիայի որևէ այլ վայրում մեր համայնքների վրա հարձակումների առջեւ»,- գրել է նա Թվիթերի իր միկրոբլոգում։
Հիշեցնենք, որ անցած շաբաթ և կիրակի օրերին հայամետ ցուցարարների դեմ ատելության խոսք տարածող թռուցիկներ են փակցվել Բևեռլի Հիլզում, որտեղ ցուցարարները երթ էին իրականացնում՝ իրենց բողոքն արտահայտելով Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում շարունակվող ճգնաժամի դեմ։
Ցուցարարներին դիմավորել են լուսասյուներին փակցված թռուցիկներով, որոնք պարունակում էին հետևյալ սպառնալից խոսքերը. «Ադրբեջան+Թուրքիա+Պակիստան+ Իսրայել = 4 եղբայրներ, որոնք Հայաստանը կջնջեն քարտեզի վրայից: Ինշալլահ»:
Անդրադառնալով միջադեպին, Բևեռլի Հիլզի քաղաքապետ Լիլ Բոսեն սոցիալական ցանցերում անմիջապես դատապարտել է թռուցիկները, իսկ քաղաքի ոստիկանական բաժանմունքն ուսումնասիրել է Լա Սիենեգա և Ուիլշիր բուլվարների շուրջ տեղադրված հսկող տեսախցիկների տեսագրությունները՝ փնտրելով պատասխանատուներին:
«Ես բազմիցս կրկնել եմ՝ ատելությունը տեղ չունի Բևեռլի Հիլզում կամ որևէ այլ վայրում: Ես միշտ մերժելու եմ դա, միշտ դեմ եմ արտահայտվելու դրան», – գրել է Բոսեն Facebook-ում հրապարակված գրառման մեջ:
Մայրաքաղաքի Գ. Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ շուրջ 900 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 360…
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին:…
Հետքի վերջերս հրապարակած հետաքննությունը բացահայտեց, որ 2023-ի մայիսի 4-ին Հայաստանի կառավարությունը 1,5 մլրդ դրամ (մոտ…
Հայաստանը և Նիդելանդները ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր։ Այս մասին Նիդերլանդների արտգործնախարար Կասպար Վելդկամպի…
Գերիների հարցը կշարունակենք բարձրացնել Բաքվում. այսպիսի հայտարարություն է արել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Կասպար Վելդկամպը…
Նոր մեղադրանք է ներկայացվել 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ գլխավոր…