Արցախ
02.02.2023

Ռ. Վարդանյանը մասնակցել է Կոլումբիայի համալսարանի առցանց քննարկմանը

Ռ. Վարդանյանը մասնակցել է Կոլումբիայի համալսարանի առցանց քննարկմանը

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը մասնակցել է ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի Խաղաղության հաստատման և մարդու իրավունքների ինստիտուտի կողմից կազմակերպված առցանց վեբինարին, որն անցկացվել է «Հայոց երկրորդ ցեղասպանության կանխարգելում. Ադրբեջանը փակում է Լաչինի միջանցքը և Արցախը զրկում կենսական պայմաններից՝ ձգտելով հայաթափել այն» խորագրի ներքո:

Փետրվարի 1-ի երեկոյան կայացած քննարկմանը մասնակցել են նաև Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ Վան Գրիգորյանը և ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Քրիս Վան Հոլենը: Միջոցառումը վարել է  Խաղաղության հաստատման և մարդու իրավունքների ծրագրի տնօրեն Դեյվիդ Ֆիլիփսը:

Բացելով քննարկումը՝ Դեյվիդ Ֆիլիփսը նշել է, որ նպատակն է ներկայացնել շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված ծանրագույն իրավիճակը.

«Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը, որը կապում է Արցախը Հայաստանի հետ: Շրջափակումը զինադադարի պայմանների և միջազգային մարդասիրական իրավունքի լրջագույն խախտում է: Ադրբեջանը խաթարում է Արցախում առաջին անհրաժեշտության ապրանքների և ծառայությունների հասանելիությունը, ներառյալ սննդամթերքը, վառելիքը և դեղորայքը՝ 120 հազար հայերի համար: Այս գործողություններն, ըստ էության, տանում են երկրորդ հայոց ցեղասպանության: Հենց այդպես էլ անվանել ենք այսօրվա քննարկումը»:

Սենատոր Քրիս Վան Հոլենն իր խոսքում նշել է, որ ականատեսն ենք լինում Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության հերթական դրվագին:

«50 օրից ավելի է՝ Ադրբեջանը Արցախի ժողովրդին շրջափակման մեջ է պահում՝ զրկելով նրանց սննդից, դեղորայքից և ամենօրյա անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումից: Շրջափակվածների թվում են 30 հազար երեխաներ, 20 հազար տարեցներ և 9 հազար հաշմանդամություն ունեցող մարդիկ: Մենք օր-օրի խորացող հումանիտար ճգնաժամի ականատեսն ենք դառնում: Մենք չենք կարող չբարձրաձայնել այս չարամիտ գործողությունների մասին», – նշել է նա:

Ողջունելով  նախաձեռնությունը՝ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպման և Արցախին աջակցելու համար: Նա կարևորել է Արցախը համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում պահելը.

«Շնորհակալ  ենք բոլոր այն մարդկանց, ովքեր այս օրերի ընթացքում աջակցել են մեզ: Ուզում եմ ասել, որ Արցախում բոլորիս համար շատ կարևոր է զգալ, որ մենք միայնակ չենք»:

Արցախի պետնախարարն ասել է, որ խնդիրը միայն Արցախի և Ադրբեջանի միջև հակամարտության մեջ չէ, խնդիրը հայրենիքում ապրելու՝ արցախցիների իրավունքի մասին է:

«Մենք ասել ենք, որ պատրաստ ենք բանակցությունների, պատրաստ ենք քննարկման, պատրաստ ենք խաղաղության, բայց այն պետք է հարգեն բոլոր կողմերը: Կարող ենք  ապրել կողք-կողքի, բայց ոչ  երբեք մեկ պետության կազմում, ինչը բացարձակապես անընդունելի է նախագահ Ալիևի համար, ով բացահայտ հայտարարում է, որ նախընտրում է  Արցախն առանց հայերի, եթե հայերը չեն ցանկանում ապրել Ադրբեջանի օրենքներով: Սա լուրջ մարտահրավեր է ազգերի ինքնորոշման իրավունքի և ժողովրդավարական մյուս սկզբունքների համար: Միջազգային դերակատարները պետք է պետական մակարդակով հստակ դիրքորոշում արտահայտեն: Սա ոչ միայն իրավական խնդիր է, այլ մարդու իրավունքների կոպտագույն խախտում, ինչն անընդունելի է ցանկացած չափորոշիչներով: Այդ պատճառով շատ կարևոր է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ ցույց տալու համար, որ դա անընդունելի է: Շատ կարևոր է նաև պոտենցիալ պատժամիջոցներ սահմանել այն կողմերի, անձանց դեմ, ովքեր իրավունքներ են խախտում, քանի որ նրանք խաթարում են մարդկանց նորմալ կյանքի պայմանները: Կարծում եմ, որ շատ կարևոր է բարձրացնել օդային միջանցքի հասանելիության հարցը՝ դեպի Արցախ մարդասիրական օգնություն մատակարարելու և ճանապարհից կախվածություն չունենալու համար»,- ասել է Ռուբեն Վարդանյանը:

Վան Գրիգորյանն ընդգծել է, որ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները վկայում են այն մասին, որ Ադրբեջանը ձգտում է վտարել Հայաստանի և Արցախի ժողովրդին իր հայրենիքից.

«Այդ «Էկոակտիվիստները» էկոակտիվիստներ չեն, նրանք հատուկ ծառայությունների անդամներ են և տարբեր ձևերով կապված են Ալիևի կլանի հետ, նրանք պաշտոնական լիազորություններ ունեն»:

Գրիգորյանը նշել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներն իրենց ժողովուրդներին պատրաստում են նոր պատերազմի.

«Արցախն ինքնապաշտպանվելու իրավունք ունի, և ես հույս ունեմ, որ ԱՄՆ-ը և մյուս պետությունները կաջակցեն նրան այդ հարցում»:

Լրահոս
Ուկրաինան պատրաստ է բանակցություններ անցկացնել ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ Ադրբեջանում․ Զելենսկի
15:27
Ուկրաինան պատրաստ է բանակցություններ անցկացնել ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ Ադրբեջանում․ Զելենսկի
Պատկերացրեք՝ վարչապետը դուրս գա բեմ ու այդ պահին հրաշք տեղի ունենա, նա չկարողանա խաբել, ի՞նչ է ասելու ժողովրդին. Նարեկ Կարապետյան
15:19
Պատկերացրեք՝ վարչապետը դուրս գա բեմ ու այդ պահին հրաշք տեղի ունենա, նա չկարողանա խաբել, ի՞նչ է ասելու ժողովրդին. Նարեկ Կարապետյան
Հայ լինելը մեծապես ազդել է իմ աշխարհընկալման վրա․ Քիմ Քարդաշյան
14:52
Հայ լինելը մեծապես ազդել է իմ աշխարհընկալման վրա․ Քիմ Քարդաշյան
Քաղաքացին այն մարդն է, որ սիրում է իր պետությունը, ինչպես ինքն իրեն․ Փաշինյան
13:09
Քաղաքացին այն մարդն է, որ սիրում է իր պետությունը, ինչպես ինքն իրեն․ Փաշինյան
Պուտինն ասաց՝ «հարյուր հազարավոր», և ոչ ոք չհակադարձեց․ Վահրամ Աթանեսյան
11:59
Պուտինն ասաց՝ «հարյուր հազարավոր», և ոչ ոք չհակադարձեց․ Վահրամ Աթանեսյան
Պենտագոնում քննարկվում են ՆԱՏՕ-ի որոշ դաշնակիցների նկատմամբ պատժամիջոցների տարբերակներ
16:52
Պենտագոնում քննարկվում են ՆԱՏՕ-ի որոշ դաշնակիցների նկատմամբ պատժամիջոցների տարբերակներ
Հայոց Ցեղասպանությունը չեն ճանաչել ոչ միայն Թուրքիան և Ադրբեջանը, այլև Իսրայելը. Զատուլին
16:23
Հայոց Ցեղասպանությունը չեն ճանաչել ոչ միայն Թուրքիան և Ադրբեջանը, այլև Իսրայելը. Զատուլին
Եթե «Մեր ձևով»-ը չհամախմբի ընդդիմությանը մեկ դրոշի տակ, Փաշինյանը վերարտադրվելու է. Աղազարյան
15:40
Եթե «Մեր ձևով»-ը չհամախմբի ընդդիմությանը մեկ դրոշի տակ, Փաշինյանը վերարտադրվելու է. Աղազարյան
Կկիսեմ հայ ժողովրդի անցյալի կրած ցավերը. Էրդողան
15:36
Կկիսեմ հայ ժողովրդի անցյալի կրած ցավերը. Էրդողան
Ռուսաստանն ի սկզբանե հայերի ողբերգությունն ընկալել է որպես սեփական վիշտ․ Մարիա Զախարովա
15:03
Ռուսաստանն ի սկզբանե հայերի ողբերգությունն ընկալել է որպես սեփական վիշտ․ Մարիա Զախարովա
Ֆրանսիան հարգանքի տուրք է մատուցում Հայոց ցեղասպանության զոհերին. Մակրոն
14:43
Ֆրանսիան հարգանքի տուրք է մատուցում Հայոց ցեղասպանության զոհերին. Մակրոն
Որևէ հայ իրավունք չունի ՑԵղասպանությունն ուրանալու, մոռանալու. Ծառուկյան
14:02
Որևէ հայ իրավունք չունի ՑԵղասպանությունն ուրանալու, մոռանալու. Ծառուկյան
Փաշինյան-Թրամփ հեռախոսազրույց տեղի չի ունեցել. վարչապետի խոսնակ
13:27
Փաշինյան-Թրամփ հեռախոսազրույց տեղի չի ունեցել. վարչապետի խոսնակ
Բաքուն կոչ է անում պատասխանատվության ենթարկել Երևանում Թուրքիայի դրոշի այրման մասնակիցներին
13:10
Բաքուն կոչ է անում պատասխանատվության ենթարկել Երևանում Թուրքիայի դրոշի այրման մասնակիցներին
Նման բարբարոսությունը երբեք և ոչ մի տեղ պետք է չկրկնվի. Պուտինի ուղերձը
12:33
Նման բարբարոսությունը երբեք և ոչ մի տեղ պետք է չկրկնվի. Պուտինի ուղերձը