Ֆեյսբուքյան օգտատեր Գնել Հասրաթյանն իր էջում գրել է․
«Իրական «Լավրովի պլանը» և կոչ «վիրավոր» պետականությանը։ Սերգեյ Լավրովի երեկվա հնչեցրած ձևակերպումը, ուշացած հարված էր ՀՀ, ԱՀ ղեկավարի ինստիտուտին և նաև ոչ բարեկամ երկրի պահվածքի դրսևորում էր քանի որ՝ ըստ ինձ, չի կարող լինել պատահականություներ դիվանագիտության մեջ, պարզապես իրագործվում է Հայաստանը և Արցախը՝ իրարից անորոշ ժամանակով անջատելու, վտանգավոր գործնթացը։
Երբ ես հաճախ բարձրաձայնում էի որ Շուշիի և Հադրութի հանձնումը հայ ժողովրդի և Հայոց պետականության պատմության մեջ ամենահանցավոր արարքներից է շատերը չէին ընկալում իմ ասածի բուն բովանդակությունը։
Հենց այդ կորուստի պատճառով է, որ այսօր Լաչինի միջանցքում պատանդ են վերցրել մեր հայրենակիցներին և ակամայից մեզ դիտարկում են՝ որպես դիվանագիտական միավոր՝ երբեմն օգտագործելով իրենց քաղաքական շահերից բխող նպատակների համար։
Ես այս տեսակետը չե’մ հնչեցնում հայրենասիրությունից խեղդված, կամ «Պատրոնդաշս» կախած, այլ դիտարկում եմ որպես ապագայում՝ Հայաստանի պետականության անվտանգության ինստիտուտների վրա հարձակման փորձ, իր խորհը, անդառնալի ծանր կորուստներով։
Եկեք մի պահ, մի կողմ թողնենք հների և նորերի, սևերի և սպիտակների թեզը, մի կողմ դնենք՝ ով որ ղեկավարին է սատարում և վերլուծենք, թե մեր պարզ ենթագիտակցության մեջ ձևավորված հայրենիքի վերաբերյալ անվտանգությունը, օրենքով որտեղի՞ց է սկսում և որտե՞ղ է այն վերջանում։
Իհարկե սկսում է ընտրություններից և վերջանում գործողություններով, սակայն այդ գործողությունները պետք է կրեն միմյանց հարգելու պատրաստակամությունից՝ անկախ ներքին տարաձայնությունների, քանի որ երկրի ղեկավարի արտաքին հարթակներում լայն ձևավորված արժանապատվությունը՝ մեծ հաշվով մեր բոլորի արժանապատվությունն է։
Շատ կուզենայի մտահոգությունս հասներ նորանկախ Հայաստանի Հանրապետության ընտրված բոլոր չորս ղեկավարներ՝
Լևոն Տեր Պետրոսյանին,
Ռոբերտ Քոչարյանին,
Սերժ Սարգսյանին,
Նիկոլ Փաշինյանին,
սակայն արդարության տեսանկյունից ֆիքսենք, որ Նիկոլ Փաշինյանը, այս կոնտեքստում բանակցել է ամենից քիչ ժամանակ, եթե համեմատենք մյուս ղեկավարների հետ՝ թեկուզ կորստով, բայց նրան հաջողվել է ավարտական փուլի հասցնել ԱՀ-ի գործնթացը և հենց այս ամենի ֆոնին,կուզեի դիմել մեր բոլոր ղեկավարներին կարևոր կոչով։
Մեծարգո՛ ՀՀ ղեկավարներ,
Երեսուն տարուց ավել, Ձեր ամբողջ դիվանագիտական ներուժը, լծակները դիվանագիտական գործուղումները, բարձր մակարդի հանդիպումները՝ մեծ հարթակներում, ձեր և լիազորված անձանց բանակցությունները, միտված են եղել՝ դիվանագիտական լեզվով ասած, Լեռնային Ղարաբաղի հինգ կամ յոթ շրջանների կարգավիճակի և Արցախի անվտանգությանը վերաբերող լուծումների շուրջ, որի համար լիազորվել եք ՀՀ գործող Սահմանադրությամբ ամրագրված՝ ընտրություններով իշխանության գալու հնարավորությունից և վարձատրվել եք ՀՀ քաղաքացու կողմից վճարված հարկերից, հետևաբար ինձ՝ որպես ՀՀ քաղացի, հետաքրքիր է ձեր մոտեցումը իմ մտահոգությունների վերաբերյալ։
Ինչպե՞ս է ստացվում, որ ձեր բոլոր բանակցությունները հետագայում առոչինչ են համարվում՝ ոչ միայն արտաքին քաղաքանության տրված գնահատականներում, այլ՝ ցավալի է բայց, ձեր իսկ կողմից աճեցրած պաշտոնատար կադրերի անմիջական գործողություններում, որի համար ցավոք ոչ ոք պատասխանատվություն չի կրում,այնինչ առկա են բազմաթիվ դիմումներ, փաստեր որոնք գտնվում են իրավական կառույցների սեղանին։ Այստեղ առաջ է գալիս քաղաքացու անվստահության մթնոլորտը, թե՛ իր կողմից կատարած քվեի հետագա արդյունավետության մասով,և թե’ վերջնական գործողությունների արդյունքում առաջացած խնդիրների բացահայտումների՝ ձեր կողմից ցուցաբերած պասիվության մասով։
Եթե փաստացի երեսուն տարուց ի վեր քննարկվում է մի բան, բայց զոհաբերվում դրանից շատ ավելին, ապա հարց է առաջանում, միգուցե ճիշտ է չսահմանափակվե՞նք միայն երկրի դիվանագիտական բլոկի, կամ երկրի ղեկավարին լիազորելու՝ արտաքին աշխարհի հետ տարվող դիվանագիտական կարևոր և բարդ պայմանավորվածությունները, այլապես մտավախություն է սկսում առաջանալ,որ եկող երեսուն տարում, օրինակ Մեղրիի համար բանակցելու վերջում, հնարավոր է ռազմական հարձակման առկայության դեպքում՝ Մեղրիից բացի, զիջենք Վայոց Ձորը, իսկ վերջում կատարվածը՝ այսօրվա պես, ողջամիտ և ողջունելի դիտարկվի մեր համար առաջին անվտանգության երաշխավորի հայտարություններում։ Այս մոտեցումը ուղիղ հարված է ձեր բոլորիդ արժանապատվությանը, լեգետիմությանը և ստացվում է հենց սա՞ էր Լավրովի իրական «Պլանը» գրավել յոթ շրջանները, այնուհետև Արցախի ողջ պետական լծակները օգտագործելով գրավել Շուշին և Հադրութը՝ միառժամանակ Լաչինը պահելով հետագա բնանահպանական կեղծ զարգացումների կենտրոն, որը ոչ մի ձև երբեք չի եղել բանակցային սեղանին, կամ եղել է ներքին կարգով։ Ասեմ, որ ձեզ բոլորը խաբել են՝ անգամ ձեր քաղաքական մերձավորները, այդ կերպ ձեզ պատմության մեջ դասելով խաբվածների կողքին, քանի որ այդ յոթ շրջանի համար մղվող պայքարը, տևել է մոտ քսանհինգ օր, իսկ մնացած օրերին մղվող պայքարը՝ իմ խորհին համոզմամբ եղել է հանցավոր։ Բոլորը գիտեն, որ քառասունչորսօրյա պատերազմի՝ վերջին տասնհինգ օրը, պատերազմը մղվել է Շուշի և Հադրութի համար և որի վերաբերյալ Ադրբեջանը չէր բանակցել հայկական կողմի հետ, հետևաբար հարց է առաջ գալիս, ԱՀ պետական լծակների ղեկավարները ու՞մ հետ են եկել համաձայնության այս շրջանները թշնամուն զիջելու հարցում, քանի որ կան բոլոր հիմնավոր ապացույցները, որոնք վկայում են որ վերջին մոտ տասնհինգ օրերին տեղի ունեցած գործողությունների մեջ,առկա եղել առանձնապես ծանր հանցագործությունների առկայություն՝ ՀՀ և ԱՀ պետական միջին օղակներում ձևավորված խմբերի շնորհիվ, որոնց շարքերը համալրված են եղել տարբեր քաղաքական և կուսակցական ուժեր ներկայացնող պաշտոնյա անձերով։ Եթե մեր չորս ղեկավարները պասիվ են բացահայտման ողջ գործնթացին, ապա ստացվում է նրանք որոշ չափով ներգրավված են բուն պռոցեսին, իսկ եթե պատրաստակամ են, ապա նրանք պարզապես փրկում են, թե’ իրենց և, թե’ երկրի հեղինակությունը։
Հայ դավաճանի համար մեկ վրիժառուն պետք է լինի հայոց պետականության դատաստանը,որը որ իր հետ կբերի ազգային միասնականություն և ազդակ կդառնա արտաքին աշխարհի բոլոր դիվանագետների համար։ Ես ուզում եմ հավատալ այսօրվա ՀՀ գլխավոր դատախազության դրական բարեփոխումներին և ցանկանալ, որ օր առաջ իրականացնեն մեծ ծավալով կալանավորումները՝այդպես զրկելով այդ խմբերին մոտեցող պատերազմի ժամանակ իրենց լիազորություններից, այլապես դրանք ավարտին կհասցնեն իրենց կողմից սկսած սև գործը։
Բազմիցս ասել եմ, անարդար է միայն կալանավորել զինվորականներին, պետք է խիստ պատասխատվության ենթարկել քաղաքական պաշտոններ զբաղեցնող այն բազմաթիվ անձանց, որոնք այդ օրերին կրել են տարբեր կարգի պատասխանատվություն։ Այս ամբողջ գործնթացի բոլոր հստակ հանգամանքները, գործողությունները, անունները՝ իմ ունեցած տվյալներով, գտնվում են, թե’ ՀՀ դատախազությանը, թե’ Արցախի դատախազությանը, և, թե՛ ՀՀ և ԱՀ ազգային անվտանգության հետաքննության գործնթացի մեջ։
Այնպես որ ցուցաբերեք կամք և նման անձանց պատասխանատվության ենթարկելու պատրաստականություն դրսևորեք՝ այդ կերպ փրկելով ձեր իսկ արժանապատվությունը ու անունը։ Իսկ այս ամենը չկատարելու դեպքում, պարզապես կարող է՝ ինչ-որ դիմումի հիման վրա, մի օր ստիպված կանգնեք միջազգային ատյանների առջև և մեղադրվեք սեփական երկրում շինծու պարտության և աշխարհին սխալ մատուցած ղեկավարի դերում։ Քառասունչորսօրյա պատերազմի վերջին 15 օրվա չնախտեսված հարձակումները և դրանցից բխող բոլոր գործողությունները պետք է ուսումնասիրվեն օր առաջ՝ մինչև հաջորդ սպասվող էսկալացյան»,- գրել է Հասրաթյանը։

















