ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը փետրվարի 3-ին աշխատանքային քննարկում է ունեցել Համաշխարհային բանկի (ՀԲ) խմբի ներկայացուցիչների հետ: Բանկի պատվիրակությունը գլխավորել են ՀԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսը եւ ՀԲ Երեւանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը:
Փոխվարչապետը, ողջունելով հյուրերին, բարձր է գնահատել Համաշխարհային բանկի հետ ծավալած արդյունավետ համագործակցությունը եւ վերահաստատել կառավարության պատրաստակամությունը՝ ամրապնդելու փոխգործակցությունը եւ ընդլայնելու համագործակցության շրջանակները:
Ըստ աղբյուրի՝ Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենն ընդգծել է, որ Բանկը կշարունակի աջակցել ՀՀ կառավարությանը բարեփոխումների իրականացման գործում՝ հասնելու համար գործընկերային առավել բարձր մակարդակի:
Նշվում է, որ հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀՀ կառավարություն – Համաշխարհային բանկ համագործակցության ընթացքին եւ հեռանկարներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, անդրադարձ է եղել Հայաստանի Հանրապետության հետ Համաշխարհային բանկի ռազմավարության առաջնահերթություններին եւ ընթացիկ ծրագրերին` ուղղված պետական հատվածի եւ հանրային ֆինանսների կառավարման ոլորտի բարելավումներին, առողջապահության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրմանը, էներգետիկայի եւ ենթակառուցվածքների ոլորտների զարգացմանը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր…
ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունենում, այս մասին հայտնել…
Սփյուռքին ուղղված ծրագրերի մասին խոսելիս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կրթամշակութային աջակցությանը, մասնավորապես՝ դասագրքերի…
ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի հետ: Հանդիպման ընթացքում…
Ժամանակակից ստանդարտներին համապատասխան շենքային պայմաններ, տեխնիկական հագեցվածություն, արագ արձագանքման նոր հնարավորություններ. մարտի 17-ին տեղի է…
Զելենսկին Ուկրաինան տանում է դեպի բռնապետություն: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն՝…