Ուկրաինայի արտաքին գերատեսչության ղեկավար Դմիտրո Կուլեբան BBC հեռուստառադիոկայանի ուկրաինական ծառայության հետ զրույցում՝ ի շարս այլ թեմաների, անդրադարձել է նաև Ռուսաստանին ԱԹՍ-ներ փոխանցելու հարցին:
«Ուկրաինան որևէ վատ բան չի արել Իրանին: Որքան էլ շահավետ լինի Ուկրաինայի դեմ ռուս-իրանական համագործակցությունը, հավատացնում ենք, որ դրա բացասական հետևանքներն անգամներով շատ կլինեն: Իրանը կամիկաձե-անօդաչուներ է տալիս ռուսներին, Իրանը հատել է բոլոր կարմիր գծերը, մնացածը թող Իրանը որոշի»,- ասել է Կուլեբան:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ azatutyun.am