ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն իրազեկել է, որ այս պահի դրությամբ Ազգային ժողովի որևէ խմբակցություն ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու չի առաջադրել։
«ԱԺ աշխատակազմը տեղեկացրել է բոլոր խմբակցություններին օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մեկական թեկնածու առաջադրելու մասին։
«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ թեկնածուները կարող են առաջադրվել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը թափուր մնալուց հետո՝ տասնօրյա ժամկետում:
Որպես ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ իրազեկում եմ, որ այս պահի դրությամբ որևէ խմբակցություն ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու չի առաջադրել»,-գրել է Թովմասյանը։
Հոկտեմբերի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում…
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը 2025 թվականի սեպտեմբերի 12-ին՝ իր հայ…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Վարչապետը շնորհավորել…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 8-ին և 9-ին աշխատանքային այցով կգտնվի Բելգիայի Թագավորությունում՝ Բրյուսելում. հայտնում է…
«Ալ-Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է ֆուտբոլի պատմության մեջ առաջին միլիարդատերը։ Այս մասին հաղորդում…
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքերի վերջին ներխուժումները…