Լրահոս
05.02.2023

Արցախում գործող ՀԿ-ները կմիավորեն ջանքերը ուղղված Արցախի ապաշրջափակմանը

Արցախում գործող ՀԿ-ները կմիավորեն ջանքերը ուղղված Արցախի ապաշրջափակմանը

Այսօր՝ փետվարի 4-ին, Արցախում գործող «Ռազմավարական հետազոտությունների Անկախ Կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Ստեփանակերտում տեղի է ունեցել համաժողով, որին մասնակցել են   Հանրապետությունում գործող բոլոր  հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ «Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն»  հիմնադրամի  սրահում կայացած  համաժողովի ընթացրում բանախոսներն անդրադարձել են Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակին, առկա խնդիրների հնարավոր լուծումներին ու  երկրի ապագային վերաբերող անելիքներին:

«Ռազմավարական հետազոտությունների Անկախ Կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Ղարիբ Բաբայանը մեզ հետ զրույցում ասել է, որ համաժողովի նպատակը  բոլոր հասարակական կազմակերպություններին մեկ հարթակում համախմբելն է, որպեսզի ծանոթանան միմյանց և փորձեն լուծման ուղիներ գտնել ստեղծված իրավիճակից:

«Հասարակական կազմակերպությունները կարող են անել ավելին, որպեսզի օգնեն մեր երկրին, ժողովրդին՝ դուրս գալ այս վիճակից: Մենք ստեղծում ենք այնպիսի հարթակ որտեղ հնարավորություն կստեղծվի քննարկելու մեր կարծիքները: Կարևորն այն է, որ ՀԿ-ի անդամներն իրենց նկատած խնդիրները  փոխանցել մեր պետության  ղեկավարներին»,-նշել է Ղ. Բաբայանը:

«Արցախյան պատերազմի վիրավորների միություն» ՀԿ նախագահ Դավիթ Բաբայանի խոսքով՝ Արցախում գործող հասարակական կազմակերպությունները բավականին մեծ դեր ունեն քաղաքացիական պաշտպանության  կազմակերպչական հարցերում:

«Բոլոր կազմակերպությունները պետք է ներկայացնեն իրենց ծրագրերը քաղաքացիական պաշտպանության ոլորտի վերաբերյալ և ինչ կարող են անել դրանք իրագործելու համար, որպեսզի ժողովրդի ներքին անվտանգությունը կարողանանք ապահովել»,-ընդգծել է ՀԿ-ի նախագահը։

Փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանն իր խոսքում կարևորեց երկրի անվտանգությունը։

«Համաժողովին բարձրաձայնել ենք երկրի անվտանգության ապահովման ուղղությամբ անհրաժեշտ քայլեր կատարելու հարցը։ Ստեղծված իրավիճակից դուրս գալու հնարավորություն կա, եթե համապատասխան միջոցառումներ ձեռնարկվեն»,-համոզմունք է հայտնել Մարտիրոսյանը։

Լրահոս
Խաղաղությունն անհնար է առանց ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման
19:30
Խաղաղությունն անհնար է առանց ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման
Նեթանյահու. Իսրայելը թույլ չի տա Իրանին միջուկային զենք ունենալ
16:45
Նեթանյահու. Իսրայելը թույլ չի տա Իրանին միջուկային զենք ունենալ
Լևոն XIV պապը կոչ է անում վերադառնալ դիվանագիտությանը
16:03
Լևոն XIV պապը կոչ է անում վերադառնալ դիվանագիտությանը
Կիևը չի կարող զանգվածային բալիստիկ հրթիռներ արտադրել առանց Արևմուտքի օգնության․ Զելենսկի
14:18
Կիևը չի կարող զանգվածային բալիստիկ հրթիռներ արտադրել առանց Արևմուտքի օգնության․ Զելենսկի
Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մշտական խաղաղության համաձայնագիր․ Ֆիդան
12:42
Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մշտական խաղաղության համաձայնագիր․ Ֆիդան
Արգամ Աբրահամյանը կալանավորվել է․ ՔԿ
12:40
Արգամ Աբրահամյանը կալանավորվել է․ ՔԿ
Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
19:04
Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ «Firebird AI»-ի բացմանը
17:32
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ «Firebird AI»-ի բացմանը
Մասկը Լուսնի վրա ռոբոտացված գործարաններ կկառուցի
15:51
Մասկը Լուսնի վրա ռոբոտացված գործարաններ կկառուցի
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»․ Մխիթար Հայրապետյան
13:59
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»․ Մխիթար Հայրապետյան
Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
12:53
Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Իլհամ Ալիևին
12:42
Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Իլհամ Ալիևին
2025թ․ օգոստոսի 8-ը սահմանագիծ է, և ՀՀ պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի և դրանից հետոյի․ վարչապետի ուղերձը
12:22
2025թ․ օգոստոսի 8-ը սահմանագիծ է, և ՀՀ պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի և դրանից հետոյի․ վարչապետի ուղերձը
Հայաստանի իշխանությունները պարտավոր են ինքնիշխանություն հաստատել
12:15
Հայաստանի իշխանությունները պարտավոր են ինքնիշխանություն հաստատել
Տեսնենք ՌԴ որեւէ պաշտոնյա կանդրադառնա՞ Զելենսկի-Բայրամով ջերմ հանդիպմանը, թե՞ ադրբեջանցիներին քննադատելը տաբու է
11:53
Տեսնենք ՌԴ որեւէ պաշտոնյա կանդրադառնա՞ Զելենսկի-Բայրամով ջերմ հանդիպմանը, թե՞ ադրբեջանցիներին քննադատելը տաբու է