Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Թուրքիայի, Սիրիայի և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունների և հետախուզության պատվիրակությունները կհանդիպեն փետրվարին։
«Մենք ասում ենք՝ եթե հեռանանք Սիրիայից, ո՞վ կկանգնեցնի ահաբեկիչներին, ո՞վ կկանխի միգրացիան։ Սիրիա-Ռուսաստան-Թուրքիա եռակողմ հանդիպման շարունակության շրջանակներում այս ամիս կանցկացվի տվյալ երկրների պաշտպանության նախարարությունների և հետախուզական գերատեսչությունների տեխնիկական պատվիրակությունների հանդիպումը։
Նրանք կշարունակեն երկխոսությունը»,- ասել է Աքարը։
Հիշեցնենք, որ անցյալ տարի Անկարան և Դամասկոսը Մոսկվայի միջնորդությամբ վերսկսել են ուղիղ երկխոսությունը պաշտպանության նախարարության ղեկավարների մակարդակով։
Դիտարկվում է նաեւ երկու երկրների ղեկավարների՝ Ռեջեփ Թայիբ Էրդողանի և Բաշար ալ-Ասադի հանդիպման հնարավորությունը։
















