Ապարանի և Աշոցքի տարածաշրջաններում, փետրվարի 5-ի ժամը 17:30 դրությամբ, ձյուն է տեղում։
Ինչպես տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից, Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Ըստ աղբյուրի՝ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

















