Լրահոս 24/7
07.02.2023

Եկել է Սեյրան Օհանյանին «Ազգային հերոս»-ի կոչումից զրկելու ժամանակը. Ալեն Սիմոնյան

Եկել է Սեյրան Օհանյանին «Ազգային հերոս»-ի կոչումից զրկելու ժամանակը. Ալեն Սիմոնյան

«Եթե ինչ-որ մեկն ուսադիր ունի կամ իր փայատերերը, կամ  իրեն հրաման տվողները իրեն տարբեր կոչումներ են տվել, դա չի նշանակում, որ իրենք օրենքի առաջ հավասար չեն. բոլորս հավասար ենք օրենքի առաջ»,- այս մասին, այսօր՝ փետրվարի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք կարելի՞ է պնդել, որ այսօր «Մանվել Գրիգորյան» օպերացիայի կրկնությունն է, երբ ազգային հերոսից ստանում ենք թալանչի ու հանցագործ:

«Ես ձեր հարցը չեմ հասկանում, իշխանությունն օպերացիաներ չի իրականացնում: Ինչ վերաբերում է Մանվել Գրիգորյանին, դատարանում գործ կա, և չեմ կարծում, որ ես պետք է որևէ մեկնաբանություն անեմ, հատկպես, որ Մանվել Գրիգորյանը ողջ չէ»,-ասաց Ալեն Սիմոնյանը:

Ինչ վերաբերում է Սեյրան Օհանյանին «հայրենիքի հերոս» անվանելուն՝ ԱԺ նախագահն ասաց, թե այդ գնահատականը պետք է ժողովուրդը տա. «Դա ժամանակի հարց է, իսկ մնացածը հաճախ ուռճացված ու կենացների մակարդակի  հասցված իրականություն է», – ընդգծեց Սիմոնյանը:

ԱԺ նախագահը հայտարարեց, թե եկել է ժամանակը Սեյրան Օհանյանին «Ազգային հերոս»-ի կոչումից զրկելու ժամանակը:

«Կարծում եմ՝ եկել է ժամանակն իրեն զրկելու ու վերանայելու «Ազգային  հերոս» տալու ինստիտուտը, ու հասկանանք՝ արդյո՞ք այն մարդիկ, որոնց վերաբերյալ  հետագայում դատավճիռ կլինի, կշարունակեն մնալ «Ազգային հերոս»։ Ես կարծում եմ՝ երբ օրինական  ուժի մեջ մտած դատավճիռ լինի, իրենք չպետք է կոչումը ունենան», – հավելեց Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ Սեյրան Օհանյանը արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչման և «Ոսկե արծիվ» շքանշանի (1999թ.):

Նշենք, որ ԱԺ-ում այսօր քննարկվում է Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին միջնորդագրերը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Լրահոս
Խաղաղությունն անհնար է առանց ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման
19:30
Խաղաղությունն անհնար է առանց ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման
Նեթանյահու. Իսրայելը թույլ չի տա Իրանին միջուկային զենք ունենալ
16:45
Նեթանյահու. Իսրայելը թույլ չի տա Իրանին միջուկային զենք ունենալ
Լևոն XIV պապը կոչ է անում վերադառնալ դիվանագիտությանը
16:03
Լևոն XIV պապը կոչ է անում վերադառնալ դիվանագիտությանը
Կիևը չի կարող զանգվածային բալիստիկ հրթիռներ արտադրել առանց Արևմուտքի օգնության․ Զելենսկի
14:18
Կիևը չի կարող զանգվածային բալիստիկ հրթիռներ արտադրել առանց Արևմուտքի օգնության․ Զելենսկի
Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մշտական խաղաղության համաձայնագիր․ Ֆիդան
12:42
Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մշտական խաղաղության համաձայնագիր․ Ֆիդան
Արգամ Աբրահամյանը կալանավորվել է․ ՔԿ
12:40
Արգամ Աբրահամյանը կալանավորվել է․ ՔԿ
Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
19:04
Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ «Firebird AI»-ի բացմանը
17:32
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ «Firebird AI»-ի բացմանը
Մասկը Լուսնի վրա ռոբոտացված գործարաններ կկառուցի
15:51
Մասկը Լուսնի վրա ռոբոտացված գործարաններ կկառուցի
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»․ Մխիթար Հայրապետյան
13:59
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»․ Մխիթար Հայրապետյան
Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
12:53
Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Իլհամ Ալիևին
12:42
Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Իլհամ Ալիևին
2025թ․ օգոստոսի 8-ը սահմանագիծ է, և ՀՀ պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի և դրանից հետոյի․ վարչապետի ուղերձը
12:22
2025թ․ օգոստոսի 8-ը սահմանագիծ է, և ՀՀ պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի և դրանից հետոյի․ վարչապետի ուղերձը
Հայաստանի իշխանությունները պարտավոր են ինքնիշխանություն հաստատել
12:15
Հայաստանի իշխանությունները պարտավոր են ինքնիշխանություն հաստատել
Տեսնենք ՌԴ որեւէ պաշտոնյա կանդրադառնա՞ Զելենսկի-Բայրամով ջերմ հանդիպմանը, թե՞ ադրբեջանցիներին քննադատելը տաբու է
11:53
Տեսնենք ՌԴ որեւէ պաշտոնյա կանդրադառնա՞ Զելենսկի-Բայրամով ջերմ հանդիպմանը, թե՞ ադրբեջանցիներին քննադատելը տաբու է