Երևանի շտապօգնության ավտոհավաքակայանն ամբողջությամբ թարմացվել է: 50 նոր, ժամանակակից սարքավորումներով հագեցած մեքենաները կփոխարինեն նախկին շարժակազմերն ու արդեն այսօրվանից կսպասարկեն քաղաքացիներին:
Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը, քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատր Յակով Ասատրյանը «Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանի ուղեկցությամբ շրջել և բուժաշխատողների հետ ծանոթացել են շարժակազմերի հնարավորություններին:
«Բացի այն, որ ստացել ենք նոր մեքենաներ, նաև սարք-սարքավորումների ցանկը համալրվեց, այսինքն՝ այսուհետ մեր բուժաշխատողները լրացուցիչ գործիքակազմ ունեն՝ աշխատանքն ավելի որակյալ և արագ կազմակերպելու ու դրանով իսկ կանչի միջին տևողությունը կրճատելու», – ընդգծել է Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը:
«Ընդհանուր առմամբ ձևավորվում է 50 բրիգադ: Հնամաշ մեքենաները փոխարինվում են նորերով, ինչն ավելի է մեծացնում դրանց արագությունն ու հասանելիությունը»,- նշել է Երևանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
50 շարժակազմից 38-ը Ճապոնիայի կառավարության նվերն է Հայաստանին: Մյուս 12 մեքենան տրամադրել է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Շտապօգնության ծառայությունն ամեն օր սպասարկում է ավելի քան 750 կանչ, տոն օրերին՝ մինչև անգամ 1200: Շարժակազմի թարմացումն ու վերազինումը շտապօգնության ծառայությունում միակ բարեփոխումը չէ:
«Նաև ընթացքում է ենթակայանների վերանորոգումն ու վերազինումը: Այս տարի կվերանորոգվի գլխամասը: Ամփոփելով նաև նախորդ տարին՝ ասեմ, որ բոլոր ենթակայաններում հոսանքի անկախ գեներատորներ են տեղադրվել, ինչի շնորհիվ արտակարգ դեպքերում ծառայությունն ամբողջությամբ կկարողանա իր գործն անել»,-ընդգծել է Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը:
«2023թ. բյուջեով հաստատվել է Երևանի շտապբուժօգնության ծառայության կրտսեր և միջին բուժանձնակազմի աշխատավարձի 20 տոկոսով բարձրացումը: Հետագայում ևս նախատեսված է ավագ բուժաշխատողների աշխատավարձի ավելացում»,-հավելել է առողջապահության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Յակով Ասատրյանը:
Բնակչության առողջության պահպանումն ու առողջապահության ոլորտի բարեփոխումները քաղաքային իշխանության համար առաջնային կարևորության են: Առաջիկայում նախատեսված են մի շարք այլ ծրագրեր, որոնք էապես կբարելավեն քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա՝ ԱՄՆ պատվիրակության հետ բանակցությունների։ Այսօր նախատեսվում է…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պաշտոնապես դադարեցրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրերի 83%-ը։…
Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Լևիկ Միքայելյանը (61 կգ) և…
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում։ «Գլխավոր տնօրենի հարգարժան պաշտոնակատար, դեսպան…
Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոց 3 հասցեում գտնվող՝ Գավառի մանկատանը պատկանող զբոսայգու 4…
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Գյումրիում է: Նախարարը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում, եղել…