Քաղաքականություն

Զորամասը ծախել են՝ առաջնորդվելով «մեր դեմ խաղ չկա» սկզբունքով. Պապոյան

Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդության քննարկման ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը նշեց, որ ինքն ուզում է անդրադառնալ հարցի բարոյական և քաղաքական կողմին:

«Պատկերացնում եք, թե որոշակի վարձու լրագրողներ, քաղաքագետներ, խմբագիրներ, գրողներ ինչպիսի ոռնոց կբարձրացնեին այսօր, եթե հանկարծ իմանային՝ Հայաստանում ինչ-որ զորամաս է փակվում կամ վաճառվում։ Ուղղակի պատկերացրեք, թե ինչպիսի ոռնոց կբարձրանար, բայց այդ ոռնոցը 2010-ականներին չի բարձրացրել, որովհետև այդ ամեն ինչը միայնակ չի արվել։ Ամեն մեկը նույն շրջանակներից տարբեր դերակատարում և փայ է ունեցել»,- նշեց Պապոյանը:

Ըստ Պապոյանի ՝ այն ժամանակ առաջնորդվել են «մեր դեմ խաղ չկա» խոսքերով․ «Երևի չեն պատկերացրել, որ գալու է պատասխան տալու ժամանակը։ Բայց սա նրա մասին է, որ պետական պաշտոնյաները իրենք իրենց գործողություններով պետականություն են քանդել, որովհետև սա պետականության մասին չմտածելու վերաբերյալ խոսակցություն է և ոչ բացարձակ փողի, նույնիսկ ինձ իրավական հետևանքները չեն հետաքրքրում այս հարցի։ Այսուհետև այս պետությունում ոչ ոք իրեն նման բան չի կարող թույլ տալ»:

Թիվ 1

Recent Posts

Քննարկվել են Հայաստան-Լատվիա երկկողմ օրակարգին առնչվող հարցեր

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…

1 hour ago

Վճռաբեկ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորումը

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…

1 hour ago

ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում

Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…

2 hours ago

Մկրտչյանը հանդիպել է Չեռնոգորիայի մարդու և ազգային փոքրամասնությունների իրավունքների նախարարի հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…

2 hours ago

Քննարկել են խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…

3 hours ago

Մանե Թանդիլյանը դադարեցնում է հացադուլը

Ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարած Մանե Թանդիլյանը քիչ առաջ ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ Ռուբեն Վարդանյանի…

3 hours ago