Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում այսօր 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է երկրի Արտակարգ իրավիճակների վարչությունը։
Օջախը գտնվել է Գոքսուն շրջանում՝ 9 կմ խորության վրա։
Նշվում է, որ այսօր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կայցելի Քահրամանմարաշ նահանգ։
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին, վաղ առավոտյան 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում, որի հետևանքով այս պահին զոհերի թիվը հասնում է 6957-ի, վիրավորներինը՝ 38 224-ի։ Երկրաշարժից տուժել են նաև Սիրիայի Հալեպ, Լաթաքիա, Համա և Տարտուս նահանգները։ Սիրիայում զոհերի թիվը հասել է 1 250-ի, վիրավորներինը՝ 2 054-ի։














