Լրահոս 24/7
08.02.2023

Զինվորների կացարանի հրդեհի գործով փաստաբանն իր վարկածներն է ներկայացրել

Զինվորների կացարանի հրդեհի գործով փաստաբանն իր վարկածներն է ներկայացրել

«Շատ կարևոր է պարզել, թե ինչ է տեղի ունեցել դեպքին նախորդող ժամանակահատվածում այդ կացարանում»,- այս մասին այսօր՝ փետրվարի 8-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Ազատ գյուղում զորամասի կացարանի հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողներից 13-ի ծնողների լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը:

«Այդտեղ կենդանի մնացածներից որոշների վարքագիծը հակասում է այն շրջանառվող վարկածին, ժամանակագրական առումով լուրջ հակասություններ ունեն: 21 հոգի են եղել, որից  6-ին հաջողվել է դուրս գալ շենքից, պետք է հասկանալ՝ մնացած 15-ին ինչու չի հաջողվել դուրս գալ: Դուք բոլորդ տեսել եք ճաղավանդակները, այնտեղից դուրս գալու հավանականությունը շատ քիչ է: Մենք կմիջնորդենք, որ փորձարարություն իրականացվի: Ասենք այդ ճաղավանդակներից դուրս եկած երեխան, որ բուժվել է, բոլորիս ներկայությամբ իրականացվի փորձարարություն, տեսնենք հնարավո՞ր է այդ ճաղավանդակից դուրս գալ այդ իրավիճակում: Ես ներքին համոզմունք ունեմ, որ հրդեհի պահին երեխաներն արդեն գիտակից չեն եղել, գուցե նաև կենդանի չեն եղել: Դա պետք է պարզել: մենք ուրիշ տվյալ ունենք, որը հիմա չեմ հրապարակելու»,-ասաց Նորիկյանը:

Նրա խոսքով, ծնողների կողմից խնդիր է բարձրացվել, որ դեպքին նախորդած ժամանակահատվածում սպաների և զինծառայողների միջև եղել են անհարթություններ, հակասություններ ու վեճեր. «Այս պահին կհաստատեմ այդ տեղեկությունները Եղիշե Հակոբյանի (ողջ մնացած կապիտանի մասին է խոսքը-խմբ) մասով։ Բայց այստեղ շատ լուրջ խնդիր կա, մասնագիտական հարթությունում պետք է տեսնենք կապը՝ վեճերի ու հրդեհի միջև, արդյո՞ք դրանց մեջ առկա է պատաճառահետևանքային կապ, թե ոչ»,- ասաց Նորիկյանը։

Փաստաբանը ուշադրություն հրավիրեց նաև մեկ այլ հանգամանքի վրա։

«Ի՞նչ բուն պարտականություններ են կատարել այդ երեխաները, ի՞նչ ծառայություն են իրականացրել, ի՞նչ տեխնիկայի միջոցների են տիրապետել։ Ծնողների մոտ մտավախություն կա, որ երեխաների գործառույթային վարքագծով պայմանավորված նրանց կողմից տիրապետվող ինֆորմացիան  կարող էր նրանց դարձնել թիրախ և լիկվիդացիայի պատճառ։ Այսինքն նրանք տիրապետել են որոշակի ինֆորմացիայի ու այդ հանգամանքը դարձել է նրանց մահվան պատճառ: Բայց սա ընդամենը ծնողների մտավախությունն է»,- ասաց նա։

Փաստաբանը նաև հայտարարեց, որ այս գործով պետք է պատասխան տան ոչ միայն սլաքավարները, հանկարծ մեր ուշադրությունը չշեղեն միայն կապիտանով կամ կոմունալ ծառայության պետով սահմանափակվեն, այս շղթան հասնում է ոչ միայն բանակային կորպուսի ղեկավար կազմ, այլև մինչև ՊՆ համապատասխան վարչություններ: «Տարիներ շարունակ այնպես են արել, որ բանակում մի քանի սլաքավար պատասխան են տվել, իսկ խոշոր շնաձկները այդպես էլ մնացել են անպատիժ»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Լրահոս
Խաղաղությունն անհնար է առանց ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման
19:30
Խաղաղությունն անհնար է առանց ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման
Նեթանյահու. Իսրայելը թույլ չի տա Իրանին միջուկային զենք ունենալ
16:45
Նեթանյահու. Իսրայելը թույլ չի տա Իրանին միջուկային զենք ունենալ
Լևոն XIV պապը կոչ է անում վերադառնալ դիվանագիտությանը
16:03
Լևոն XIV պապը կոչ է անում վերադառնալ դիվանագիտությանը
Կիևը չի կարող զանգվածային բալիստիկ հրթիռներ արտադրել առանց Արևմուտքի օգնության․ Զելենսկի
14:18
Կիևը չի կարող զանգվածային բալիստիկ հրթիռներ արտադրել առանց Արևմուտքի օգնության․ Զելենսկի
Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մշտական խաղաղության համաձայնագիր․ Ֆիդան
12:42
Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մշտական խաղաղության համաձայնագիր․ Ֆիդան
Արգամ Աբրահամյանը կալանավորվել է․ ՔԿ
12:40
Արգամ Աբրահամյանը կալանավորվել է․ ՔԿ
Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
19:04
Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ «Firebird AI»-ի բացմանը
17:32
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ «Firebird AI»-ի բացմանը
Մասկը Լուսնի վրա ռոբոտացված գործարաններ կկառուցի
15:51
Մասկը Լուսնի վրա ռոբոտացված գործարաններ կկառուցի
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»․ Մխիթար Հայրապետյան
13:59
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»․ Մխիթար Հայրապետյան
Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
12:53
Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Իլհամ Ալիևին
12:42
Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Իլհամ Ալիևին
2025թ․ օգոստոսի 8-ը սահմանագիծ է, և ՀՀ պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի և դրանից հետոյի․ վարչապետի ուղերձը
12:22
2025թ․ օգոստոսի 8-ը սահմանագիծ է, և ՀՀ պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի և դրանից հետոյի․ վարչապետի ուղերձը
Հայաստանի իշխանությունները պարտավոր են ինքնիշխանություն հաստատել
12:15
Հայաստանի իշխանությունները պարտավոր են ինքնիշխանություն հաստատել
Տեսնենք ՌԴ որեւէ պաշտոնյա կանդրադառնա՞ Զելենսկի-Բայրամով ջերմ հանդիպմանը, թե՞ ադրբեջանցիներին քննադատելը տաբու է
11:53
Տեսնենք ՌԴ որեւէ պաշտոնյա կանդրադառնա՞ Զելենսկի-Բայրամով ջերմ հանդիպմանը, թե՞ ադրբեջանցիներին քննադատելը տաբու է