Լրահոս

Միջազգային հանրությունը պետք է անի ամեն բան հայ ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար. Մեյ

Միջազգային հանրությունը պետք է անի ամեն բան, որպեսզի հայ ժողովրդի իրավունքները հարգվեն: Նման հայտարարություն է արել Կանադայի խորհրդարանի պատգամավոր, Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Բրայան Մեյը, հաղորդում է «Արմենպրես»-ը:

«Ես ուշադիր հետևում եմ հումանիտար ճգնաժամին, որին ենթարկվում են Լեռնային Ղարաբաղի քաղաքացիները: Ադրբեջանական ագրեսիան հազարավոր հայերի ստիպել է լքել իրենց տները՝ թողնելով նրանց առանց առաջին անհրաժեշտության ապրանքների, ինչպիսիք են սնունդն ու դեղորայքը։

Ես կոչ եմ անում բոլոր կառավարություններին անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ լուծելու այս հրատապ հումանիտար ճգնաժամը, վերջ դնելու բռնությանը և թույլ տալու բոլոր տեղահանված մարդկանց անվտանգ վերադարձն իրենց տներ:

Միջազգային հանրությունը պետք է անի ամեն բան, որպեսզի հայ ժողովրդի իրավունքները հարգվեն, և պաշտպանվի նրա անվտանգությունը», – գրել է կանադացի պատգամավորը։

Իր հայտարարության մեջ Բրայան Մեյը նաև դիմել է Ադրբեջանի իշխանություններին՝ Լաչինի միջանցքը վերաբացելու կոչով:

«Ես խնդրում եմ Ադրբեջանի իշխանություններին վերաբացել Լաչինի միջանցքը և ապահովել ազատ տեղաշարժը, պահպանել խաղաղ բնակիչներին պաշտպանելու իրենց պարտավորությունները, պահպանել միջազգային մարդասիրական իրավունքով նախատեսված իրենց պարտավորությունները և հեշտացնել մարդասիրական օգնության հասանելիությունը», – եզրափակել է Մեյը:

Թիվ 1

Recent Posts

Կոչ ենք անում զերծ մնալ Արցախի իրավական դաշտում երբևէ գոյություն չունեցած փաստաթղթի շահարկումից. Շտաբ

ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը որևէ իրավական հիմք չունի և իրական խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելու անհաջող փորձ…

3 hours ago

Իրանը բացառել է սեփական միջուկային զենք ստեղծելու հեռանկարը

Իրանը ոչ մի դեպքում չի ստեղծի իր միջուկային զենքը, քանի որ երկրի ղեկավարությունը նման գործունեության…

8 hours ago

Պետք է կառչել մեզ հասանելի միակ «բնական ռեսուրսից». Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կառչել մեզ հասանելի միակ «բնական ռեսուրսից»3-րդ հանրապետությունը…

9 hours ago

Գուրգեն Արսենյանը մասնակցել է Լավրովի կազմակերպած հանդիպմանը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր ընդունել է Մոսկվայում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին՝ քննարկելով Եվրասիական տարածաշրջանում…

9 hours ago

Բաքվի դատարանում այսօր հարցաքննվել է Դավիթ Բաբայանը

Բաքվի զինվորական դատարանում այսօր շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով շինծու դատավարությունը։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝…

9 hours ago

ԱՄՆ-ում տարածքների վերաբերյալ առաջարկ են ներկայացրել Կիևին

Ուկրաինական ծագմամբ ամերիկացի կոնգրեսական Վիկտորիա Սպորտուն կոչ է արել Կիևին հրաժարվել տարածքի նկատմամբ հավակնություններից և…

10 hours ago