Լրահոս 24/7
09.02.2023

Հարկերը չվճարելու նպատակով ՍՊԸ-ում չեն գրանցել տասնյակ աշխատողների. ՔԿ

Հարկերը չվճարելու նպատակով ՍՊԸ-ում չեն գրանցել տասնյակ աշխատողների. ՔԿ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում նախաձեռնված և ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով բացահայտվել է տնտեսական հանցագործության դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ։

Քննչական կոմիտեից հայտնում են, որ օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային տեխնիկայի բնագավառում գործունեություն իրականացնող ՍՊ ընկերության պատասխանատու անձինք, հարկեր չվճարելու նպատակով, ընկերությունում որպես աշխատողներ գրանցել են միայն աշխատակիցների մի մասին և հարկային հաշվարկներում ցածր են հայտարարագրել վարձու աշխատողներին վճարված աշխատավարձերը։

Հարկերը պակաս վճարելու նպատակով, ընկերությունների պատասխանատու անձինք հարկային մարմին ներկայացրած եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներում էականորեն ցածր են հայտարարագրել նաև գրանցված վարձու աշխատողների աշխատավարձերը, ինչի արդյունքում, քննության տվյալներով և կատարված հարկային պարտավորությունների հաշվարկներով, պետական բյուջե չի վճարվել առանձնապես խոշոր չափերով հարկ։

Քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում ՀՀ ՔԿ քննիչների և ՀՀ ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության աշխատակիցների մասնակցությամբ ընկերության պատասխանատու անձանց բնակության հասցեներում, գործունեության վայրերում կատարվել են խուզարկություններ, առգրավվել են բազմաթիվ փաստաթղթեր,  էլեկտրոնային կրիչներ, համակարգիչներ, հիշողության կոշտ սկավառակներ և այլն։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ տրվել են հանձնարարություններ: 

Լրահոս
Խաղաղությունն անհնար է առանց ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման
19:30
Խաղաղությունն անհնար է առանց ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման
Նեթանյահու. Իսրայելը թույլ չի տա Իրանին միջուկային զենք ունենալ
16:45
Նեթանյահու. Իսրայելը թույլ չի տա Իրանին միջուկային զենք ունենալ
Լևոն XIV պապը կոչ է անում վերադառնալ դիվանագիտությանը
16:03
Լևոն XIV պապը կոչ է անում վերադառնալ դիվանագիտությանը
Կիևը չի կարող զանգվածային բալիստիկ հրթիռներ արտադրել առանց Արևմուտքի օգնության․ Զելենսկի
14:18
Կիևը չի կարող զանգվածային բալիստիկ հրթիռներ արտադրել առանց Արևմուտքի օգնության․ Զելենսկի
Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մշտական խաղաղության համաձայնագիր․ Ֆիդան
12:42
Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մշտական խաղաղության համաձայնագիր․ Ֆիդան
Արգամ Աբրահամյանը կալանավորվել է․ ՔԿ
12:40
Արգամ Աբրահամյանը կալանավորվել է․ ՔԿ
Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
19:04
Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ «Firebird AI»-ի բացմանը
17:32
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ «Firebird AI»-ի բացմանը
Մասկը Լուսնի վրա ռոբոտացված գործարաններ կկառուցի
15:51
Մասկը Լուսնի վրա ռոբոտացված գործարաններ կկառուցի
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»․ Մխիթար Հայրապետյան
13:59
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»․ Մխիթար Հայրապետյան
Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
12:53
Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Իլհամ Ալիևին
12:42
Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Իլհամ Ալիևին
2025թ․ օգոստոսի 8-ը սահմանագիծ է, և ՀՀ պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի և դրանից հետոյի․ վարչապետի ուղերձը
12:22
2025թ․ օգոստոսի 8-ը սահմանագիծ է, և ՀՀ պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի և դրանից հետոյի․ վարչապետի ուղերձը
Հայաստանի իշխանությունները պարտավոր են ինքնիշխանություն հաստատել
12:15
Հայաստանի իշխանությունները պարտավոր են ինքնիշխանություն հաստատել
Տեսնենք ՌԴ որեւէ պաշտոնյա կանդրադառնա՞ Զելենսկի-Բայրամով ջերմ հանդիպմանը, թե՞ ադրբեջանցիներին քննադատելը տաբու է
11:53
Տեսնենք ՌԴ որեւէ պաշտոնյա կանդրադառնա՞ Զելենսկի-Բայրամով ջերմ հանդիպմանը, թե՞ ադրբեջանցիներին քննադատելը տաբու է