Գլխավոր
26.08.2019

Դոն Պիպո VS Պզո․ Օսիպյանի ֆիասկոն

Դոն Պիպո VS Պզո․ Օսիպյանի ֆիասկոն

Հայաստանում քրեական հեղինակությունների շարժը և գործունեությունը վերջին 20 տարիների ընթացքում միշտ եղել է իշխանության ներկայացուցիչների թողտվության և բարձր հովանու ներքո։ Նոր Հայաստանում հենց ամենասկզբից ուժայինների կազմակերպած ռեյդերը, մեր կարծիքով, այլընտանք չունեին և դիտարկվեցին որպես  քրեական աշխարհին սթափեցնելու քայլեր՝ մասկի շուոներ, ասֆալտին փռելու օպերացիաներ, բացատրական աշխատանքներ։

Առհասարակ, Հայաստանում ուժի կիրառման իրավունքը պատկանում է ՀՀ օրենսդրությամբ վերապահված մարմիններին։ Քրեական աշխարհի ներկայացուցիչները կա՛մ պետք է վերանայեն իրենց սովորությունները, կա՛մ հեռանան Հայաստանից։

Վերջին շաբաթվա ընթացքում տեղի ունեցան 2 իրադարձություններ, որոնք առանձնացան ընդհանուր լրահոսից։ ՀՀ ոստիկանության մի քանի ծառայող, ակնհայտ ոչ տեղին և ոչ համաչափ ուժ կիրառելով, ընդգծված նվաստացուցիչ վերաբերմունքի արժանացրին բերման ենթարկվողներից մեկին։ Տեսանյութում պարզ երևում է, որ Արթուր Ասատրյանը, նույն ինքը՝ Դոն Պիպոն, չի դիմադրում և փորձում է բացատրություն պահանջել իրեն ձերբակալողներից։ Արթուր Ասատրյանին պառկեցնում են ասֆալտին, պահում այնքան ժամանակ, մինչև քաղաքացիական հագուստով ոստիկաններից մեկը կնկարի նրան, որից հետո բարձրացնում և տեղափոխում են բաժանմունք։ Եթե նրա արարքներում կար նման ձևով բերման ենթարկելու առիթ, ապա դա պարտավոր էին անել հատուկ ջոկատայինները, և հարցեր չէին առաջանա։ Այն, ինչ տեսնում ենք տեսանյութում, սովորական «մենթական» բեսպրեդել է։ Արթուր Ասատրյանը, որքան էլ նրա անվան շուրջ պտտվող պատմությունները լինեն իրական կամ հորինովի, Հայաստանում և սփյուռքում ունի բարձր հեղինակություն և միշտ հարգալից վերաբերմունք է դրսևորել հասարակության լայն շրջանակների հետ շփումներում, մասնավորապես՝ իրավապահ մարմինների հետ։

Անընդունելի է առհասարակ ուժի կիրառումն այնտեղ, որտեղ դրա կարիքը բացարձակ չկա, և պետք է որ Նոր Հայաստանի ոստիկանության համար սա լիներ անքննելի իրականություն։

Այս տեսարանի ֆոնին տեղի է ունենում հաջորդ իրադարձությանը․ ոստիկանությունը բերման է ենթարկում օրենքով գող Պզոյին, որը արդեն բաժանմունքի ներսում, բազմաթիվ իրավապահների ներկայությամբ, րոպեներ շարունակ ամենավերջին լկտի հայհոյանքներով վիրավորում է ոստիկանության աշխատակիցներին։ Այդ մի քանի րոպեների ընթացքում մենք ականատես եղանք, թե ոստիկաններն առանց միջամտելու ինչպես են լսում Պզոյին և ցուցաբերում ակնհայտ զգուշավորություն՝ ՀՀ քաղաքացիների աչքերում հեղինակազրկելով ոստիկանությանը։

Պարոն Օսիպյան, շնորհավորում ենք, Դուք ձախողվեցիք որպես ոստիկանապետ։

Լրահոս
Կարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը.  Փաշինյան
16:59
Կարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը. Փաշինյան
Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
16:49
Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
Ալխաս Ղազարյանն ընտրվել է ՀՀ ԱԺ ԿԳՄՍՍ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
16:39
Ալխաս Ղազարյանն ընտրվել է ՀՀ ԱԺ ԿԳՄՍՍ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
Վերջին տարիներին տեղի է ունեցել հանրային տրանսպորտի ամենամեծ տրանսֆորմացիան․ Տիգրան Ավինյան
16:23
Վերջին տարիներին տեղի է ունեցել հանրային տրանսպորտի ամենամեծ տրանսֆորմացիան․ Տիգրան Ավինյան
Իրանը կշարունակի դիմադրությունը մինչև հակառակորդի լիակատար զղջումը․ Փեզեշքիան
16:05
Իրանը կշարունակի դիմադրությունը մինչև հակառակորդի լիակատար զղջումը․ Փեզեշքիան
Եմենի հութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի տարածքին
15:49
Եմենի հութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի տարածքին
Օդի ջերմաստիճանը այսօր կնվազի 3-5, այնուհետև կբարձրանա 7-10 աստիճանով
15:38
Օդի ջերմաստիճանը այսօր կնվազի 3-5, այնուհետև կբարձրանա 7-10 աստիճանով
Իսակով-Արշակունյացի մրցութային շրջափուլը բավականին երկար տևեց․ Ավինյան
15:27
Իսակով-Արշակունյացի մրցութային շրջափուլը բավականին երկար տևեց․ Ավինյան
Չկա ոլորտ, որտեղ մեծ ծավալի աշխատանք արված չլինի․ Տիգրան Ավինյան
15:13
Չկա ոլորտ, որտեղ մեծ ծավալի աշխատանք արված չլինի․ Տիգրան Ավինյան
ՀՀ-ում կձևավորվի առաջատար համալսարանների հայ շրջանավարտների գլոբալ ցանց
15:03
ՀՀ-ում կձևավորվի առաջատար համալսարանների հայ շրջանավարտների գլոբալ ցանց
Այսպես շարունակվելու դեպքում Երևանը շուտով կհայտնվի տրանսպորտային կոլապսի մեջ. Գառնիկ Դանիելյան
14:33
Այսպես շարունակվելու դեպքում Երևանը շուտով կհայտնվի տրանսպորտային կոլապսի մեջ. Գառնիկ Դանիելյան
ՌԴ-ի և ՀՀ-ի հարաբերությունները նման են մեծ ընտանիքի, որտեղ ամեն ինչ պատահում է․ Չայկա
14:15
ՌԴ-ի և ՀՀ-ի հարաբերությունները նման են մեծ ընտանիքի, որտեղ ամեն ինչ պատահում է․ Չայկա
ՀՀ-ն ԵԱՏՄ շրջանակում բողոքարկել է հայկական արտադրանքի նկատմամբ ՌԴ-ի սահմանափակումները
14:04
ՀՀ-ն ԵԱՏՄ շրջանակում բողոքարկել է հայկական արտադրանքի նկատմամբ ՌԴ-ի սահմանափակումները
Չեմ բացառում, որ հող են նախապատրաստում խլված բիզնեսները թուրքերին փոխանցելու․ Լևոն Քոչարյան
13:45
Չեմ բացառում, որ հող են նախապատրաստում խլված բիզնեսները թուրքերին փոխանցելու․ Լևոն Քոչարյան
Մհեր Գրիգորյանն ընդունել է Visa-ի տարածաշրջանային տնօրենին
13:29
Մհեր Գրիգորյանն ընդունել է Visa-ի տարածաշրջանային տնօրենին