Ուկրաինան և Եվրամիությունը համատեղ պաշտպանվում են ժամանակակից աշխարհի «ամենամեծ հակաեվրոպական ուժից», որն այժմ Ռուսաստանն է։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Եվրախորհրդարանում ունեցած ելույթում։
Նա շնորհակալություն է հայտնել եվրոպացիներին ռուսական ագրեսիան հետ մղելու հարցում ցուցաբերած աջակցության համար և վստահություն է հայտնել, որ իր երկիրը Ռուսաստանի հետ պատերազմում հաղթանակած դուրս գալուց հետո կկարողանա անդամակցել Եվրամիությանը։

















