Հայաստանի և Ադրբեջանի սահմանին Եվրամիության քաղաքացիական առաքելության տեղակայմանը Իրանը դեմ չէ:
«Հայաստան-Իրան հարաբերություններն ընդհանուր շահերի համատեքստում» խորագրով աշխատաժողովի շրջանակում պատասխանելով լրագրողի հարցին՝ հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին:
«Այլ երկրները կարող են իրենց նպաստը բերել տարածաշրջանում անվտանգության և խաղաղության ապահովման առումով»,- նկատել է դեսպանը: Ինչ վերաբերում է տարածաշրջանի երկրների մասնակցությամբ խնդիրների լուծմանը՝ այն կարող է ապահովել անվտանգությունն ու խաղաղությունը, որը հիմնված կլինի երկխոսության և քննարկումների վրա:














