ԵՄ-ն աշխատում է պատժամիջոցների 10-րդ փաթեթի վրա և արդարացի ու օրինական է համարում Ուկրաինայի վերականգնման համար ռուսական ակտիվների օգտագործումը։ Այս մասին հինգշաբթի հայտարարել է Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը՝ ԵՄ գագաթնաժողովին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու մասնակցության արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում։
«ԵՄ-ն լիովին հավատարիմ է մնում Կրեմլի վրա ճնշմանը։ Պատժամիջոցների 10-րդ փաթեթը մշակվում է։ Ինչ վերաբերում է ՌԴ սառեցված ակտիվներին, ապա արդարացի է և օրինական, որպեսզի դրանք օգտագործվեն ի շահ Ուկրաինայի, Ուկրաինայի վերականգնման», – ասել է Միշելը։

















