Լրահոս 24/7
09.02.2023

Ստեղծված իրավիճակում հազիվ թե Բաքուն ականջալուր լինի Մոսկվայի ողբին. Բաբաջանյան

Ստեղծված իրավիճակում հազիվ թե Բաքուն ականջալուր լինի Մոսկվայի ողբին. Բաբաջանյան

 «Հանուն հանրապետության» կուսակցության հիմնադիր Արման Բաբաջանյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Բաքվում ՌԴ դեսպանն այսօր հայտարարել է, որ Եվրամիության և նրա հովանավոր ԱՄՆ նպատակն է Ռուսաստանը տարածաշրջանից դուրս մղելը…

Այդ առաքելության՝ հնարավոր ռազմական բաղադրիչներով որոշակի ներկայության վերածվելու հավանականությունը, ինչպես նաև հավանականությունն առ այն, որ այս առաքելությունը կսկսի աչքը գցել Ղարաբաղի տարածքին, ինչը կլինի նրա մանդատի խախտում, ստիպում է մեզ ասել, որ ռիսկեր կան,-ասել է նա:

Հետաքրքիր է, թե ում է ուղղված վաստակավոր դեսպանի հայտարարությունը՝ ՌԴ դեսպանը «վախեցնու՞մ» է Ադրբեջանին՝ եթե չաշխատեք մեզ հետ և շարունակեք ստեղծել խնդիրներ, ապա ստիպված կլինեք գործ ունենալ ԵՄ հետ, թե՞ Ադրբեջանին առաջարկում է իր նկարագրած հեռանկարի դեմ համատեղ պայքար:

Ամբողջ հարցն այն է, որ Ադրբեջանը որևէ նկատելի քայլ չի ձեռնարկել այդ որոշմանը խանգարելու համար, թեև ուներ օրինակ մի շարք հնարավորություններ ու աջակիցներ:

Ավելին, Ադրբեջանը հայտարարել է, որ այդ որոշումն ընդունում է ի գիտություն՝ ակնարկելով, թե խնդիր կտեսնի այն դեպքում, երբ առաքելությունը դուրս գա նախկին համաձայնությունների շրջանակից:

Կարելի է միայն ենթադրել՝ եթե Ադրբեջանը գնում է այդպիսի քայլերի, օրինակ մոտ երկու ամիս է, ինչ արգելափակված է պահում Լաչինի միջանցքը և փաստացի ակնառու դարձնում ռուսական անգործությունը, ուրեմն Բաքուն հենց ինքը մասնակից է Ռուսաստանը դուրս մղելուն և ԵՄ սահուն մուտքը ռեգիոն ապահովելուն:

Ստեղծված իրավիճակում հազիվ թե Բաքուն ականջալուր լինի Մոսկվայի ողբին և հավատա նրա արցունքներին:

Ռուսաստանին այլ բան չի մնում, քան հաշտվել կայացած իրողությունների հետ, փոխել դիվանագիտական հարաբերություններում վերջերս արձանագրված անթույլատրելի տոնը և աշխատել, գլուխը կախ աշխատել Երևանի հետ:

Հայաստանը որևէ խնդիր չի ստեղծել ռեգիոնում ռուսական ներկայության համար, ԵՄ դիտորդներն էլ Հայաստանի սահմանների երկայնքով Ռուսաստանի դեմ չեն, դրանք վերջին՝ շուրջ տասը տարիների Ռուսաստանի հետխորհրդային և հարավկովկասյան՝ մասնավորապես ղարաբայան անփույթ ու անհետևողական քաղաքականության հետևանք են:

Ռուսաստանն ինքը գերագնահատել է Ադրբեջանի և Թուրքիայի կարևորությունը՝ զոհասեղանին դնելով Հայաստանի շահերը և մանրադրամի վերածելով մեր հազարավոր զինվորների կյանքերը:

Հեռու եմ այն մտքից, թե Մոսկվային պետք է սովորեցնել՝ ինչպես պաշտպանել իր շահերը:

Բայց «դաշնակից» Ռուսաստանի վարքագիծը դասագրքային օրինակ է, թե ինչպիսին ոչ մի դեպքում չպետք է լինի դաշնակիցը»,-նկատել է նա:

Լրահոս
Խաղաղությունն անհնար է առանց ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման
19:30
Խաղաղությունն անհնար է առանց ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման
Նեթանյահու. Իսրայելը թույլ չի տա Իրանին միջուկային զենք ունենալ
16:45
Նեթանյահու. Իսրայելը թույլ չի տա Իրանին միջուկային զենք ունենալ
Լևոն XIV պապը կոչ է անում վերադառնալ դիվանագիտությանը
16:03
Լևոն XIV պապը կոչ է անում վերադառնալ դիվանագիտությանը
Կիևը չի կարող զանգվածային բալիստիկ հրթիռներ արտադրել առանց Արևմուտքի օգնության․ Զելենսկի
14:18
Կիևը չի կարող զանգվածային բալիստիկ հրթիռներ արտադրել առանց Արևմուտքի օգնության․ Զելենսկի
Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մշտական խաղաղության համաձայնագիր․ Ֆիդան
12:42
Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մշտական խաղաղության համաձայնագիր․ Ֆիդան
Արգամ Աբրահամյանը կալանավորվել է․ ՔԿ
12:40
Արգամ Աբրահամյանը կալանավորվել է․ ՔԿ
Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
19:04
Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ «Firebird AI»-ի բացմանը
17:32
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ «Firebird AI»-ի բացմանը
Մասկը Լուսնի վրա ռոբոտացված գործարաններ կկառուցի
15:51
Մասկը Լուսնի վրա ռոբոտացված գործարաններ կկառուցի
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»․ Մխիթար Հայրապետյան
13:59
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»․ Մխիթար Հայրապետյան
Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
12:53
Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Իլհամ Ալիևին
12:42
Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Իլհամ Ալիևին
2025թ․ օգոստոսի 8-ը սահմանագիծ է, և ՀՀ պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի և դրանից հետոյի․ վարչապետի ուղերձը
12:22
2025թ․ օգոստոսի 8-ը սահմանագիծ է, և ՀՀ պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի և դրանից հետոյի․ վարչապետի ուղերձը
Հայաստանի իշխանությունները պարտավոր են ինքնիշխանություն հաստատել
12:15
Հայաստանի իշխանությունները պարտավոր են ինքնիշխանություն հաստատել
Տեսնենք ՌԴ որեւէ պաշտոնյա կանդրադառնա՞ Զելենսկի-Բայրամով ջերմ հանդիպմանը, թե՞ ադրբեջանցիներին քննադատելը տաբու է
11:53
Տեսնենք ՌԴ որեւէ պաշտոնյա կանդրադառնա՞ Զելենսկի-Բայրամով ջերմ հանդիպմանը, թե՞ ադրբեջանցիներին քննադատելը տաբու է