«Հանուն հանրապետության» կուսակցության հիմնադիր Արման Բաբաջանյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Պատիվ ունեմ տեղեկացնել՝ Հայաստանի Հանրապետության պետական շահը, Հայաստանի արտաքին, տնտեսական, ենթակառուցվածքային, անվտանգային, պաշտպանական քաղաքական օրակարգերը առաջ մղելու նպատակով այսօր Վաշինգտոնում հիմնադրեցինք ARMENIA ADVOCACY GROUP ոչ կառավարական լոբբիստական կազմակերպությունը։
Առաջիկա ապրիլ ամսին կարևոր միջոցառումներ ենք նախատեսում կազմակերպել Վաշինգտոնում և ԱՄՆ Արևելյան ափի քաղաքներում, ապա Լոս Անջելեսի ակադեմիական- համալսարանական և համայնքային շրջանակներում»-գրել է նա: