ՀՀ Ազգային ժողովը քննարկեց Կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով նախատեսվում է փողոցային առևտրի դեմ պայքարը ուժեղացնել:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը:
Փաթեթը նպատակ ունի կանոնակարգելու Առևտրի և ծառայությունների մասին օրենքի իրավական կարգավորումներից բխող սննդամթերքի և ոչ պարենային ապրանքների, նաև գյուղատնտեսական ապրանքների վաճառքը չսահմանված վայրերում և չսահմանված գործընթացներով իրականացնելու խնդիրները:
«Մեր ամենօրյա կյանքում ականատես ենք լինում, որ հատկապես Երևանում, միջին քաղաքային համայնքներում, ինչու ոչ՝ նաև գյուղական համայնքներում հաճախ սննդամթերքը և այլ ապրանքներ վաճառվում են բացօթյա՝ առևտրի համար չնախատեսված վայրերում՝ խախտելով օրենսդրությամբ և իրավական այլ ակտերով ամրագրված պահանջները: ՏԻՄ մարմիններին տրամադրված այսօրվա վարչական գործիքակազմը բավարար արդյունավետ չէ: Եվ մենք առաջարկում ենք այս գործիքակազմի հետ միասին ներառել նաև նոր լրացուցիչ գործիքակազմ, այն է, որ այդ ծառայությունների մատուցման ընթացքում օգտագործվող առարկաների նկատմամբ թույլատրվի նաև բռնագրավում, որովհետև հակառակ դեպքում միայն տույժերով և տուգանքներով այս արատավոր երևույթի դեմ պայքարելը համենայնդեպս մինչև հիմա արդյունավետ չի եղել»,-ասաց Տերտերյանը՝ հավելելով, որ հարցը թղթակցվում է սանիտարական անվտանգության ամենակարևոր դրույթի հետ:
Փոխնախարարը նկատեց՝ հաճախ տարածքներ վերածվում են սպոնտան առևտրի վայրերի, և հակասանիտարական, հակահիգիենիկ պայմաններում վաճառվում են սննդամթերք, այդ թվում՝ իրենց հատկություններն արագ կորցնող սննդամթերք, դրա հետ զուգահեռ՝ նաև տնտեսական և այլ տեսակի առարկաներ:
Տերտերյանը ներկայացրեց, որ 2019-2021 թթ բացօթյա առևտուր իրականացնելու փաստի առթիվ կազմվել են 3.5 հազարից ավել վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, նշանակվել են տուգանքներ, շուրջ 3 անգամ ավելի քիչ գանձումներ են տեղի ունեցել: Փոխնախարարի խոսքով՝ համայնքները բավարար գործիքակազմ չունեն այդ տուգանքները կազմելու:
Ոչ սահմանված տեղերում կամ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ առևտուր իրականացնելը կամ ծառայություն մատուցելն առաջացնում է տուգանք, որը սահմանվում է նվազագույն աշխատավարձի 70-100-ապատիկի չափով:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…
Դատարանի վճռով, հաշտության համաձայնագրով, որպես ապօրինի ձեռքբերված գույք Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ապրանքների նույնականացման միջոցներով…
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում նախարար Ժաննա Անդրեասյանը նոր ձևաչափով առաջին անգամ ընդունել է…
Մարտի 18-ին՝ ժամը 11:00-ից, ՀՀ Կոտայքի մարզի մարզի «Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի 23,5-ից մինչև 27,5կմ հատվածի…
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի աշխատանքի և զբաղվածության նախարար…