Հասարակություն

Սիրիայի դեսպանը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին՝ ծանր պահին բարեկամական մոտեցում ցուցաբերելու համար

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի հրավերով փետրվարի 9-ին խորհրդարան են այցելել Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Նորա Արիսյանը եւ հյուպատոս՝ երրորդ քարտուղար Ահմադ Հասսան Ալատհբայը: Այս մասին հայտնում են Ազգային ժողովից: 

Թագուհի Թովմասյանը գործընկերներին խորին ցավակցություն է հայտնել Սիրիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժերի անդառնալի հետեւանքների կապակցությամբ:

«Դժբախտ պատահարների հետեւանքով Սիրիայում առաջ են եկել հումանիտար լրջագույն խնդիրներ. կան 1000-ից ավելի զոհեր, 100-ավոր վիրավորներ, ճակատագիրն անհայտ քաղաքացիներ եւ անտուն մնացած մարդիկ: Ուսումնական հաստատությունները, մանկապարտեզները չեն գործում, էլեկտրականությունը բացակայում է, շտապօգնության մեքենաների, բժշկական սարքավորումների պակաս կա»,- նշել է դեսպանը:

Հանձնաժողովի նախագահը դեսպանից հետաքրքրվել է Սիրիայի մեր հայրենակիցների ճակատագրերով: Նախնական տվյալներով, ցավոք, կա 2 զոհ, իսկ անտուն մնացած սիրիահայերն ապաստանել են հայկական եկեղեցիներում եւ միության սրահներում:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետությանը՝ այս ծանր պահին Սիրիայի ժողովրդին բարեկամական մոտեցում ցուցաբերելու համար:

Թագուհի Թովմասյանը գործընկերներին հայտնել է իր պատրաստակամությունը՝ օգտագործել բոլոր հնարավոր լծակները՝ աջակցելու ծանր հումանիտար իրավիճակում հայտնված Սիրիային:

Դեսպանը տեղեկացրել է, որ ՀՀ-ում Սիրիայի դեսպանատանը բացվել է սգո հուշամատյան, իրականացվում է դրամահավաք՝ ծանր վիճակում գտնվող քաղաքացիներին օգնելու համար:

«Սիրիայի բարեկամ ժողովրդին բոլորիս կողմից ցուցաբերված դրամական աջակցությունը կնպաստի հումանիտար իրավիճակի բարելավմանը»,- ասել է Թագուհի Թովմասյանը:

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…

2 hours ago

ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Ծարավ Աղբյուրի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ

Դատարանի վճռով, հաշտության համաձայնագրով, որպես ապօրինի ձեռքբերված գույք Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան…

5 hours ago

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ապրանքների նույնականացման միջոցներով…

5 hours ago

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է աշակերտների և ուսանողների հետ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում նախարար Ժաննա Անդրեասյանը նոր ձևաչափով առաջին անգամ ընդունել է…

5 hours ago

«Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի մի հատվածում իրականացվելու է հարկադիր քարաթափում

Մարտի 18-ին՝ ժամը 11:00-ից, ՀՀ Կոտայքի մարզի մարզի «Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի 23,5-ից մինչև 27,5կմ հատվածի…

6 hours ago

Դիտարկվել է համատեղ հուշագիր ստորագրելու հնարավորությունը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի աշխատանքի և զբաղվածության նախարար…

6 hours ago