Լրահոս 24/7
10.02.2023

Առաջարկում եմ հիփոթեքային վարկերը տրամադրել միայն դրամով․Գ․Պապոյան

Առաջարկում եմ հիփոթեքային վարկերը տրամադրել միայն դրամով․Գ․Պապոյան

 ՀՀ ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանն այն համոզմանն է, որ, եթե քաղաքացին չունի արտարժութային եկամուտներ, ապա իր ռիսկերը կառավարելու համար պետք է վերցնի դրամային հիփոթեքային վարկ, հենց այս նպատակով էլ ներկայացրել է օրենսդրական նոր նախաձեռնություն:

Նախագծի համահեղինակ Գևորգ Պապոյանը «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու համար ներկայացրեց ԱԺ փետրվարի 10-ի նիստում:

Պատգամավորը նկատեց, որ վերջին տարիներին գլոբալ զարգացումների համատեքստում մեծացել է արտարժույթի տատանողականությունը, ինչն էական ռիսկեր է առաջացնում ինչպես պետության, այնպես էլ քաղաքացիների համար, հատկապես այն քաղաքացիների համար, որոնք հիփոթեքային արտարժութային վարկեր ունեն:

«Երկու ամիս առաջ եվրոյի փոխարժեքը 392 էր: Եվ այն քաղաքացին, որը, օրինակ, եվրոյով հիփոթեքային վարկ էր վերցրել, այսօր արդեն 9 տոկոս ավելի փոխարժեքով պետք է վճարի, քանի որ փոխարժեքը բարձրացել է 427-ի: Եվ, եթե քաղաքացին 2 տոկոս ավել ցածր վարկ ստանալու համար եվրոյով էր վարկ վերցրել, ապա նրա վարկը 2 ամսում արդեն 9 տոկոսով թանկացել է: Այս օրենսդրական նախաձեռնությունը հենց դրա մասին է, որ, եթե քաղաքացիները  չունեն արտարժութային եկամուտներ, ապա նրանք չեն կարող և չպիտի ստանան արտարժութային վարկեր»,-ասաց Պապոյանը՝ հավելելով, որ մեծ հաշվով ՀՀ քաղաքացիներն իրենց եկամուտները ստանում են դրամով:

Պատգամավորը նկատեց՝ խնդիրը հատկապես տարածված է այն դեպքերում, երբ քաղաքացիները ֆինանսական շատ բարձր գրագիտություն չեն ունենում և տարվում են, օրինակ, հիփոթեքային վարկի՝ 1-2 տոկոսով ավելի էժան լինելու գայթակղությամբ:

«Հիփոթեքային վարկերում չաշխատող վարկերի կշիռը, եթե դրամային է, մոտ 1.5 տոկոս է, սակայն արտարժութայինը հասնում է մոտ 4-4.5 տոկոսի»,-ընդգծեց պատգամավորը:

Պատգամավորի առաջարկած կարգավորումը չի վերաբերում բիզնես վարկերին: Իսկ սպառողական վարկերի դեպքում այս սահմանափակումն արդեն իսկ կար, այսինքն` կարգավորումը վերաբերում է միայն բնակարանային հիփոթեքային վարկերին

Լրահոս
Խաղաղությունն անհնար է առանց ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման
19:30
Խաղաղությունն անհնար է առանց ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման
Նեթանյահու. Իսրայելը թույլ չի տա Իրանին միջուկային զենք ունենալ
16:45
Նեթանյահու. Իսրայելը թույլ չի տա Իրանին միջուկային զենք ունենալ
Լևոն XIV պապը կոչ է անում վերադառնալ դիվանագիտությանը
16:03
Լևոն XIV պապը կոչ է անում վերադառնալ դիվանագիտությանը
Կիևը չի կարող զանգվածային բալիստիկ հրթիռներ արտադրել առանց Արևմուտքի օգնության․ Զելենսկի
14:18
Կիևը չի կարող զանգվածային բալիստիկ հրթիռներ արտադրել առանց Արևմուտքի օգնության․ Զելենսկի
Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մշտական խաղաղության համաձայնագիր․ Ֆիդան
12:42
Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մշտական խաղաղության համաձայնագիր․ Ֆիդան
Արգամ Աբրահամյանը կալանավորվել է․ ՔԿ
12:40
Արգամ Աբրահամյանը կալանավորվել է․ ՔԿ
Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
19:04
Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ «Firebird AI»-ի բացմանը
17:32
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ «Firebird AI»-ի բացմանը
Մասկը Լուսնի վրա ռոբոտացված գործարաններ կկառուցի
15:51
Մասկը Լուսնի վրա ռոբոտացված գործարաններ կկառուցի
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»․ Մխիթար Հայրապետյան
13:59
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»․ Մխիթար Հայրապետյան
Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
12:53
Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Իլհամ Ալիևին
12:42
Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Իլհամ Ալիևին
2025թ․ օգոստոսի 8-ը սահմանագիծ է, և ՀՀ պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի և դրանից հետոյի․ վարչապետի ուղերձը
12:22
2025թ․ օգոստոսի 8-ը սահմանագիծ է, և ՀՀ պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի և դրանից հետոյի․ վարչապետի ուղերձը
Հայաստանի իշխանությունները պարտավոր են ինքնիշխանություն հաստատել
12:15
Հայաստանի իշխանությունները պարտավոր են ինքնիշխանություն հաստատել
Տեսնենք ՌԴ որեւէ պաշտոնյա կանդրադառնա՞ Զելենսկի-Բայրամով ջերմ հանդիպմանը, թե՞ ադրբեջանցիներին քննադատելը տաբու է
11:53
Տեսնենք ՌԴ որեւէ պաշտոնյա կանդրադառնա՞ Զելենսկի-Բայրամով ջերմ հանդիպմանը, թե՞ ադրբեջանցիներին քննադատելը տաբու է