ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ լիցենզիա է տրամադրել՝ Սիրիա օգնություն ուղարկելու համար, որը հակառակ դեպքում կարգելվեր Սիրիայի դեմ պատժամիջոցներով, գրում է Գարդիանը։
«Սիրիայում ԱՄՆ պատժամիջոցները չեն խոչընդոտի սիրիացի ժողովրդի կյանքը փրկելու ջանքերին», – ասել է ֆինանսների փոխնախարար Ուոլի Ադեյեմոն: «Չնայած ԱՄՆ-ի պատժամիջոցների ծրագրերն արդեն պարունակում են մեծ բացառություններ հումանիտար ջանքերի համար, այսօր գանձապետարանը տրամադրում է ընդհանուր լիցենզիա՝ դյուրացնելու երկրաշարժից տուժածներին օգնելու ջանքերը, որպեսզի օգնություն տրամադրողները կարողանան կենտրոնանալ այն ամենի վրա, ինչն ամենաանհրաժեշտ է՝ կյանքեր փրկել և վերակառուցել»:
Լիցենզիան գործում է վեց ամիս։
Թարգմանությունը՝ lragir.am֊ի։