Լրահոս 24/7
10.02.2023

Կգործի մանկավարժների հավելավճարների երեք սանդղակ

Կգործի մանկավարժների հավելավճարների երեք սանդղակ

«Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը երեկ ԱԺ լիագումար նիստում քննարկվել է առաջին ընթերցմամբ: Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ով իր խոսքում ընդգծել է, որ արտադպրոցական կրթության ոլորտում անելիքները շատ են, ուստի առաջարկվող փոփոխություններով նախատեսում են ներդնել մասնագիտական զարգացման եւ վարձատրության բարձրացման փոխկապակցված մեխանիզմ, որն արդեն իսկ գործում է հանրակրթության ոլորտում:

Ըստ նախարարի ներկայացրած տվյալների՝ ՀՀ-ում գործում են երաժշտական, արվեստի, գեղարվեստի, մանկապատանեկան ստեղծագործության 240 դպրոց եւ կենտրոն, որից 50-ը Երեւանում է, 190-ը՝ մարզերում, ինչպես նաեւ՝ 174 սպորտային կազմակերպություն: Տվյալ ուսհաստատություններում շուրջ 100 հազար երեխայի համար ուսուցումն իրականացվում է ԿԳՄՍՆ-ի հաստատած օրինակելի ուսումնական պլաններով: Երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցներում եւ ստեղծագործական կենտրոններում դասավանդում է 5 հազար 99 ուսուցիչ, իսկ մարզական հաստատություններում՝ 2 հազար 100 մարզիչ-մանկավարժ:

«Տարիներ շարունակ տվյալ ոլորտների մանկավարժների աշխատավարձերը չեն փոփոխվել: Կազմակերպությունների մեծ մասը համայնքային է, ուստի նրանց վարձավճարները խիստ տարբերվում են միմյանցից, ինչը ոլորտի քաղաքականության տեսանկյունից նույնպես խնդիր է: Առաջարկված ծրագրով ոլորտում աշխատող մանկավարժներն ատեստավորման գործընթացում ներգրավվելու հնարավորություն կունենան, ինչի արդյունքում պետական բյուջեից հավելավճար կհատկացվի:

Ես խիստ կարեւոր եմ համարում, որ պետական բյուջեի միջոցներով կարող ենք խրախուսել ոլորտի զարգացումը՝ միաժամանակ չխաթարելով այս կազմակերպությունների համայնքային բնույթը, ինչը շատ կարեւոր է համայնքների հզորացման եւ խոշորացման քաղաքականության տեսանկյունից»,- նշել է ԿԳՄՍ նախարարը և հավելել, որ նախատեսվում է առաջին փուլով ատեստավորման հնարավորություն ընձեռել երաժշտական դպրոցների դաշնամուրի, երաժշտության տեսության առարկաների ուսուցիչներին, ինչպես նաեւ մարզադպրոցների ազատ ոճի, հունահռոմեական ըմբշամարտի, սամբոյի եւ ձյուդոյի մարզիչ-մանկավարժներին՝ ընդհանուր շուրջ 2 հազար 352 մանկավարժի:

Անդրադառնալով հավելավճարների հարցին՝ նախարարը նշել է, որ նախատեսվում է կիրառել հաստատված հավելավճարների սկզբունքը՝ հաշվի առնելով համայնքային կառույցներում առկա աշխատավարձերի տարբերությունը:

Այսպիսով՝ կգործի հավելավճարների երեք սանդղակ. 70-79 տոկոս արդյունքի պարագայում մանկավարժները կստանան 80 հազար 600 դրամ լրավճար (ներառյալ ԱԱՀ), 80-89 տոկոսի դեպքում՝ 111 հազար 500, իսկ 90-100 տոկոսի դեպքում՝ 138 հազար 300 դրամ:

Լրահոս
Խաղաղությունն անհնար է առանց ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման
19:30
Խաղաղությունն անհնար է առանց ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման
Նեթանյահու. Իսրայելը թույլ չի տա Իրանին միջուկային զենք ունենալ
16:45
Նեթանյահու. Իսրայելը թույլ չի տա Իրանին միջուկային զենք ունենալ
Լևոն XIV պապը կոչ է անում վերադառնալ դիվանագիտությանը
16:03
Լևոն XIV պապը կոչ է անում վերադառնալ դիվանագիտությանը
Կիևը չի կարող զանգվածային բալիստիկ հրթիռներ արտադրել առանց Արևմուտքի օգնության․ Զելենսկի
14:18
Կիևը չի կարող զանգվածային բալիստիկ հրթիռներ արտադրել առանց Արևմուտքի օգնության․ Զելենսկի
Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մշտական խաղաղության համաձայնագիր․ Ֆիդան
12:42
Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մշտական խաղաղության համաձայնագիր․ Ֆիդան
Արգամ Աբրահամյանը կալանավորվել է․ ՔԿ
12:40
Արգամ Աբրահամյանը կալանավորվել է․ ՔԿ
Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
19:04
Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ «Firebird AI»-ի բացմանը
17:32
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ «Firebird AI»-ի բացմանը
Մասկը Լուսնի վրա ռոբոտացված գործարաններ կկառուցի
15:51
Մասկը Լուսնի վրա ռոբոտացված գործարաններ կկառուցի
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»․ Մխիթար Հայրապետյան
13:59
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»․ Մխիթար Հայրապետյան
Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
12:53
Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Իլհամ Ալիևին
12:42
Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Իլհամ Ալիևին
2025թ․ օգոստոսի 8-ը սահմանագիծ է, և ՀՀ պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի և դրանից հետոյի․ վարչապետի ուղերձը
12:22
2025թ․ օգոստոսի 8-ը սահմանագիծ է, և ՀՀ պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի և դրանից հետոյի․ վարչապետի ուղերձը
Հայաստանի իշխանությունները պարտավոր են ինքնիշխանություն հաստատել
12:15
Հայաստանի իշխանությունները պարտավոր են ինքնիշխանություն հաստատել
Տեսնենք ՌԴ որեւէ պաշտոնյա կանդրադառնա՞ Զելենսկի-Բայրամով ջերմ հանդիպմանը, թե՞ ադրբեջանցիներին քննադատելը տաբու է
11:53
Տեսնենք ՌԴ որեւէ պաշտոնյա կանդրադառնա՞ Զելենսկի-Բայրամով ջերմ հանդիպմանը, թե՞ ադրբեջանցիներին քննադատելը տաբու է