Թուրքիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժը, թվում է, պիտի այդ երկրի իշխանություններին, գլխավորությամբ՝ նախագահ Ռեջեփ Թաիբ Էրդողանի, պիտի զսպեր քաղաքական ու այս ընթացքում նախընտրական ախորժակը։ Մինչդեռ, բոլորովին այլ նախանշաններ են ի հայտ գալիս։
Այսպես, Թուրքիայում այս տարվա մայիսի 14-ին նախանշված համընդհանուր՝ խորհրդարանական ու նախագահական ընտրությունները, որտեղ առաջադրվել է նաև Էրդողանը, հետաձգելու մտադրություն չկա։
Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ պաշտոնյաներին։ Փետրվարի 7-ին Էրդողանը հայտարարել է երկրում 90 օրով արտակարգ դրություն մտցնելու մասին։
Bloomberg-ի աղբյուրների խոսքով՝ նախագահը ծրագրում է ընտրություններն անցկացնել մայիսի 14-ին, Ինչպես նախապես պլանավորված էր, իսկ արտակարգ դրությունը կարող է ավելի շուտ ավարտվել:
Բացի այդ, Էրդողանն անձամբ՝ աղետի գոտի այցելելով, համակարգում է երկրաշարժի հետևանքները վերացնելու աշխատանքները և պարբերաբար հանդես է գալիս զոհերի և վիրավորների մասին տվյալներ հրապարակելու առաքելությամբ, այդպիսով՝ կամենալով բարձրացնել իր վարկանիշն ընտրողների շրջանում։
Աղետի գոտում նա հայտարարեց, որ կառավարությունը մտադիր է մեկ տարում բնակարաններով ապահովել բնաղետից տուժած քաղաքացիներին։ Սա կարող է սովորական թվալ՝ երկրի ղեկավարի դիրքերից արած հայտարարության մակարդակում, բայց եթե համադրում ենք նախընտրական շրջանի հետ, ապա այդ ամենը խոստման պես է հնչում։
Ինքը՝ Թուրքիայի նախագահը թեպետ հորդորել է երկրաշարժը չքաղաքականցնել, այդուհանդերձ, իր քայլերով ու հայտարարություններով անում է ճիշտ հակառակը։
Ի դեպ, Էրդողանը շնորհակալություն հայտնելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին բնաղետի ժամանակ ցուցաբերած աջակցության համար, նշել է, թե ինչպես իրենք էին Ղարաբաղյան պատերազմի ժամանակ իրենց եղբայր ադրբեջանցիների կողքին, այնպես էլ հիմա Ադրբեջանն է Թուրքիայի կողքին։
Հատկանշական է, որ սա ասում է այն ժամանակ, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զանգահարել և ցավակցել է իրեն, իսկ Հայաստանը Թուրքիա է ուղարկել փրկարարաների։
Ղարաբաղի և Բաքվի հետ սիրախաղի մասին՝ Էրդողանի ակնարկը նույնպես կարելի է դիտել նախընտրական քարոզարշավի համատեքստում, որովհետև մի կողմից, այդպիսով, նա սիրաշահում է Թուրքիայում ապրող էթնիկ ադրբեջանցի ընտրողներին, մյուս կողմից՝ Փաշինյանին շնորհակալություն հայտնելով ու ՀՀ աջակցությունը բարձր գնահատելով, որոշակի փորձ է անում իր կողմը գրավել նաև իր երկրում ապրող ազգությամբ հայ քաղաքացիներին։
Այնպես որ, ենթադրելու իրավունք կա, որ Էրդողանը սկսել է իր նախընտրական քարոզարշավը՝ շուրջ 18 հազար մարդու կյանք խլած երկրաշարժի հաշվին։
Հնդկաստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել տեղական՝ արտաքին քաղաքական…
«Մետա»-ն փորձարկում է արհեստական բանականության համակարգերի ուսուցման համար իր առաջին «տնային» չիպը։ Այս քայլը կարևոր…
Երուսաղեմի հայոց պատրիարքությունը կոչով դիմել է միջազգային հանրությանը, կառավարություններին, կրոնական և մարդասիրական կազմակերպություններին, անհատներին` նրանց…
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է կանադական պողպատի և ալյումինի մաքսատուրքերը հասցնել 50%-ի՝ ի պատասխան…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին. այդ մասին տեղեկացրել է սոցիալական ցանցի…
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին:…