Լրահոս 24/7
10.02.2023

Իրենց պաշտպանելու համար փաստաբաններին են մեղադրում․ Ա․ Զոհրաբյան

Իրենց պաշտպանելու համար փաստաբաններին են մեղադրում․ Ա․ Զոհրաբյան

«Մենք ակնկալում էինք, որ այդպիսի արձագանք կլինի. ուրախ ենք, որ չեն ասել՝ ահաբեկիչ փաստաբանները զինված մտել են  անչափահասներին պաշտպանելու և նման միջադեպ է եղել»․֊ այս մասին, այսօր՝ փետրվարի 10-ին, ոստիկանության Էրեբունի բաժնում փաստաբաններ Մարզպետ Ավագյանի ու Էմանուել Անանյանի ոստիկանների կողմից բռնության ենթարկվելու միջադեպի առիթով հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց փաստաբան Արա Զոհրաբյանը՝ անդրադառնալով ոստիկանության արձագանքին, որը խուլիգանություն է որակել տվյալ միջադեպը։

«Վստահ եմ, որ կան արժանապատիվ ոստիկանները, կան նաև նման մարդիկ, որոնք  քրեական ենթամշակույթի դեմ են պայքարում, այդ ենթամշակույթը վերցրել և տարել են այդ պատերի ներս։ Պարզ չէ, որ հիմա իրենք ամեն ինչ փորձելու են անեն  իրենց պաշտպանելու համար, իրենց կարճ խելքով փաստաբաններին մեղադրեն։ Բայց այնտեղ եղել են տարբեր մարդիկ, հոգեբանը, ձերբակալված անչափահասի ծնողը, մյուս փաստաբանը։ Իրենք չեն կարող  ժխտել ծեծի  փաստը, իրենք ծեծի են ենթարկել, այլ բան է՝ ինչով են արդարացնելու իրենց արարքը»,- ասաց Զոհրաբյանը։

Նա նաև հավելեց, որ անչափահասներին քաղաքացիական հագուստով ոստիկաններ են  մոտեցել, հետները կռվի են բռնվել, ապա բերման են ենթարկել, իբրև ոստիկանների նկատմամբ դիմադրություն են ցույց տվել և այլն. «Սա շատ վատ ձեռագիր է, կարծես 90-ական թվականները լինեն։ Հետ ենք գնում 90-ականներ թվականներ, այսինքն փաստաբանը ոչ թե չի կարողանում իր վստահորդին պաշտպանել, այլ ինքն իրեն պաշտպանել։ Սա շատ անթույլատրելի վարքագիծ է, որ պաշտոնատար անձը փորձի սա ծածկել, վստահ եղեք, պատասխան է տալու։ Մենք սա այսպես չենք թողնելու։ Այս դեպքը փաստաբանական ինստիտուտի դեմ է,  եթե կուլ տանք,  ցանկացած փաստաբանի կարող են ծեծի ենթարկել, հետո ասեն փաստաբանները խուլիգանություն արեցին»,- նշեց փաստաբանը։

Լրահոս
Խաղաղությունն անհնար է առանց ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման
19:30
Խաղաղությունն անհնար է առանց ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման
Նեթանյահու. Իսրայելը թույլ չի տա Իրանին միջուկային զենք ունենալ
16:45
Նեթանյահու. Իսրայելը թույլ չի տա Իրանին միջուկային զենք ունենալ
Լևոն XIV պապը կոչ է անում վերադառնալ դիվանագիտությանը
16:03
Լևոն XIV պապը կոչ է անում վերադառնալ դիվանագիտությանը
Կիևը չի կարող զանգվածային բալիստիկ հրթիռներ արտադրել առանց Արևմուտքի օգնության․ Զելենսկի
14:18
Կիևը չի կարող զանգվածային բալիստիկ հրթիռներ արտադրել առանց Արևմուտքի օգնության․ Զելենսկի
Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մշտական խաղաղության համաձայնագիր․ Ֆիդան
12:42
Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մշտական խաղաղության համաձայնագիր․ Ֆիդան
Արգամ Աբրահամյանը կալանավորվել է․ ՔԿ
12:40
Արգամ Աբրահամյանը կալանավորվել է․ ՔԿ
Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
19:04
Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ «Firebird AI»-ի բացմանը
17:32
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ «Firebird AI»-ի բացմանը
Մասկը Լուսնի վրա ռոբոտացված գործարաններ կկառուցի
15:51
Մասկը Լուսնի վրա ռոբոտացված գործարաններ կկառուցի
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»․ Մխիթար Հայրապետյան
13:59
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»․ Մխիթար Հայրապետյան
Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
12:53
Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Իլհամ Ալիևին
12:42
Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Իլհամ Ալիևին
2025թ․ օգոստոսի 8-ը սահմանագիծ է, և ՀՀ պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի և դրանից հետոյի․ վարչապետի ուղերձը
12:22
2025թ․ օգոստոսի 8-ը սահմանագիծ է, և ՀՀ պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի և դրանից հետոյի․ վարչապետի ուղերձը
Հայաստանի իշխանությունները պարտավոր են ինքնիշխանություն հաստատել
12:15
Հայաստանի իշխանությունները պարտավոր են ինքնիշխանություն հաստատել
Տեսնենք ՌԴ որեւէ պաշտոնյա կանդրադառնա՞ Զելենսկի-Բայրամով ջերմ հանդիպմանը, թե՞ ադրբեջանցիներին քննադատելը տաբու է
11:53
Տեսնենք ՌԴ որեւէ պաշտոնյա կանդրադառնա՞ Զելենսկի-Բայրամով ջերմ հանդիպմանը, թե՞ ադրբեջանցիներին քննադատելը տաբու է