Լրահոս

«Երկրաշարժը Էրդողանի համար կարևոր քննություն է լինելու»․ Washington Post

Թուրքիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի թեմային շարունակում են անդրադառնալ միջազգային տարբեր պարբերականներ ու հեռուստաընկերություններ։

Ամերիկյան հեղինակավոր «Washington Post» պարբերականն օրերս հրապարակել է «Թուրքիան հապճեպ գերեզմանոցներ է պատրաստում» վերնագրով մի հոդված, որտեղ նշվում է, թե քաղաքի ծայրամասերում երկրաշարժի հետևանքով մահացածներին զանգվածաբար հուղարկավորելու պատճառով Քահրամանմարաշի (Մարաշ) գերեզմանատները գնալով մեծանում են, փոխանցում է Ermenihaber.am-ը։

Պարբերականը գրում է, որ մարդիկ առանց մասնագետների ու սարքերի օգնության ավերակների տակից դուրս են բերում իրենց հարազատներին, որոշ շրջաններում օգնությունն օրերով չի հասնում։ Իսկ ընդդիմադիրներն ու երկրաշարժից ողջ մնացածները դժգոհում են, որ իշխանությունները շատ դանդաղ են աշխատում աղետի գոտում։

Հոդվածում նշվում է, որ տուժած ընտանիքներին հատկացվել է 10․000-ական լիրա օգնություն, որը կազմում է մոտ 530 դոլար։

Ըստ «Washington Post»-ի՝ 20 տարի իշխանության մնալուց հետո սա նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար կարևոր քննություն է լինելու մոտեցող ընտրությունների և երկրաշարժի պատճառած ավերածությունները վերականգնելու համատեքստում։

Թիվ 1

Recent Posts

ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Ծարավ Աղբյուրի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ

Դատարանի վճռով, հաշտության համաձայնագրով, որպես ապօրինի ձեռքբերված գույք Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան…

2 hours ago

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ապրանքների նույնականացման միջոցներով…

2 hours ago

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է աշակերտների և ուսանողների հետ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում նախարար Ժաննա Անդրեասյանը նոր ձևաչափով առաջին անգամ ընդունել է…

3 hours ago

«Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի մի հատվածում իրականացվելու է հարկադիր քարաթափում

Մարտի 18-ին՝ ժամը 11:00-ից, ՀՀ Կոտայքի մարզի մարզի «Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի 23,5-ից մինչև 27,5կմ հատվածի…

3 hours ago

Դիտարկվել է համատեղ հուշագիր ստորագրելու հնարավորությունը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի աշխատանքի և զբաղվածության նախարար…

3 hours ago

Երկու ոսկե մեդալ՝ հատուկ օլիմպիադաների աշխարհի ձմեռային խաղերից

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Իտալիայի Թուրին քաղաքում «Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպության 2 ներկայացուցիչներ մարտի…

3 hours ago