Ազգային ավիափոխադրող FLYONE ARMENIA-ի ուղևորների թիվը ավիաընկերության հիմնադրման օրվանից ընդամենը 1 տարի անց հատել է 500․000-ի սահմանը։
Ավիաընկերությունը կարճ ժամանակահատվածում կարողացել է զբաղեցնել առաջատար դիրք Հայաստանի ավիափոխադրումների ոլորտում՝ տեղափոխելով ավելի քան 500. 000 հազար ուղևոր:
Հայկական 1-ամյա ավիաընկերությունը դեպի Հայաստան և Երևանից տարբեր քաղաքներ ուղևորափոխադրումների վիճակագրությամբ գերազանցում է բոլոր՝ այդ թվում ռուսական, եվրոպական մի քանի ավիաընկերություններին։
Հատկանշական է, որ 2003թ․ առ այսօր հայաստանյան որևէ ավիաընկերության չէր հաջողվել հայաստանյան ավիափոխադրումների ոլորտում վերականգնել առաջատար դիրքը։
FLYONE ARMENIA ավիաընկերության առաջին չվերթը տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերի 18-ին։ Ընկերությունն արդեն իսկ թռիչքներ է իրականացնում դեպի Եվրոպայի, Ռուսաստանի Դաշնության և Մերձավոր Արևելքի քաղաքներ, մասնավորապես՝ Մոսկվա, Փարիզ, Լիոն, Միլան, Սանկտ Պետերբուրգ, Եկատերենբուրգ, Սոչի, Միներալնիե Վոդի, Ստամբուլ, Քիշնև, Թել Ավիվ, Բեյրութ, Դուբայ և Թբիլիսի։
Ընկերությունը խոստացածի պես ավելացրել է շահագործվող ինքնաթիռների թիվը և ընդլայնել իր ավիացիոն ուղղությունների քարտեզը. մինչև 2023թ․–ի ամառ՝ ավելացնելով չվերթեր դեպի ՌԴ քաղաքներ՝ Սամարա, Նովոսիբիրսկ և եվրոպական՝ Դյուսելդորֆ քաղաք:
FLYONE ARMENIA
www.flyone.am օդանավ շահագործողի վկայական IATA 3F ICAO FIE
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Այդ…
Պատմություն, որի շնորհիվ դարձել եմ այն, ինչ կամ. Ռուբեն Վարդանյանն անձնական կյանքից մի դրվագ է…
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մարտի 15-ի գիշերը ՀՕՊ ուժերն աշխատել են Վոլգոգրադի, Վորոնեժի,…
ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը X-ի էջում գրել է, որ այսօր խոսել է համաշխարհային առաջնորդների հետ…
Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն, Պոկրովսկու ուղղությամբ իրավիճակը կայունացել է։ Այս մասին հայտարարել է…
Արաբական Միացյալ Էմիրությունները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը և հույս…