Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Երևանի Պետական Համալսարանի միջև փետրվարի 10-ին ստորագրվել է համագործակցության հուշագիր։ Հուշագիրը ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և Երևանի Պետական Համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։
Ստորագրման արարողությանը ներկա են եղել ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը, գլխավոր քարտուղար Կարեն Սարգսյանը և նախարարության այլ ներկայացուցիչներ, ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ինչպես նաև բուհի տարբեր ֆակուլտետների ուսանողներ։
Հուշագրի նպատակն է երիտասարդ մասնագետների համար ստեղծել տեսական և գործնական գիտելիքների ամրապնդման և խորացման հնարավորություններ, նպաստել բուհ-աշխատաշուկա կապերի ամրապնդմանը և կատարելագործմանը, ինչպես նաև համատեղ ջանքերով նպաստել կրթական համակարգի զարգացմանն ու բարձրացնել գիտական մտքի և դրա արդյունքների դերը պետական ֆինանսական համակարգում և հարկաբյուջետային քաղաքականության իրականացման գործընթացում։
Նախարար Հովհաննիսյանը, խոսելով Ֆինանսների նախարարության՝ որպես գրավիչ աշխատավայրի վերաբերյալ իր պատկերացումների մասին, հույս է հայտնել, որ ԵՊՀ լավագույն շրջանավարտներն իրենց աշխատանքային կարիերան կկերտեն հենց նախարարությունում:
Ստորագրման արարողությանը հաջորդել է շփում ուսանողների և դասախոսների հետ` հարց ու պատասխան ձևաչափով։ Նախարար Վահե Հովհաննիսյանը և ՀՀ ՖՆ գլխավոր քարտուղար Կարեն Սարգսյանը պատասխանել են հնչեցված հարցերին և խոսել հուշագրի գործնական կիրառմանն առնչվող մի շարք կարևոր հարցերի մասին։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր…
ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունենում, այս մասին հայտնել…
Սփյուռքին ուղղված ծրագրերի մասին խոսելիս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կրթամշակութային աջակցությանը, մասնավորապես՝ դասագրքերի…
ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի հետ: Հանդիպման ընթացքում…
Ժամանակակից ստանդարտներին համապատասխան շենքային պայմաններ, տեխնիկական հագեցվածություն, արագ արձագանքման նոր հնարավորություններ. մարտի 17-ին տեղի է…