ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը փետրվարի 9-ին հանդիպել է ՀՀ ԳԱԱ գիտահետազոտական ինստիտուտների և հանրապետության առաջատար բուհերի բնագիտական ոլորտում գիտահետազոտական և նորաստեղծական գործունեություն իրականացնող ավելի քան 20 գիտնականների հետ:
Ողջունելով ներկաներին՝ Դավիթ Սահակյանն ընդգծել է գիտական ներուժի դերը երկրի բարգավաճման, ոլորտի զարգացման և առկա խնդիրների կարգավորման հարցերում, նշել, որ գիտելիքահենք տնտեսության զարգացումը կարող է մեծապես նպաստել գիտության, բիզնեսի և պետության փոխգործակցության ակտիվացմանը։ Նախարարի տեղակալը գիտնականներին է ներկայացրել նախարարության ռազմավարությունը, իրականացվող ծրագրերն ու տեսլականը, որոնց հիմքում գիտելիքահենք տնտեսության զարգացման խթանումն է: Դավիթ Սահակյանն առաջարկել է գիտնականներին դիտարկել ուսանողների հետ փոքր ստարտափների ստեղծման, ոլորտային կոնֆերանսների կազմակերպման, այլ նախարարությունների հետ հեքեթոնների անցկացման, բուհերում տեխնոլոգիական ձեռներեցության առարկայի ներդրման, միջազգային փորձի օգտագործման հնարավորությունները:
ԲՏԱ նախարարության գիտատեխնիկական վարչության պետի տեղակալ Անդրանիկ Սարգսյանն էլ առաջարկել է Հայաստանի գիտատեխնիկական ներուժի և առաջնահերթությունների գնահատում իրականացնել, գիտական հաստատությունների և արտադրողների հետ համատեղ նախաձեռնել նորարարական և ստեղծագործ կրթական ծրագրերի մշակում:
Գիտնականները բարձրացրել են իրենց հուզող մի շարք հարցեր, հանդես եկել առաջարկներով, որոնք մասնավորապես վերաբերել են գիտական և բիզնես ծրագրերի իրականացմանը, գիտական աշխատանքների առևտրայնացմանը, գիտական աշխատանքների ֆինանսավորմանը, նորարարական տեխնոլոգիական մոտեցումների խթանմանը, երիտասարդ գիտական կադրերի բացակայության ու ոլորտի «ծերացման» խնդիրներին: Վերջիններս առաջարկել են, որ պետության կողմից հստակ խնդիրները ներկայացվեն գիտնականներին, գիտական խնդիրներ մշակվեն և առանձնացվեն՝ ըստ կարևորությունների և առաջնահերթությունների:
Քննարկվել է նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և գիտնականների միջև հետագա համագործակցության հնարավոր ձևաչափերի մշակման հարցը:
Հանդիպման ավարտին նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել գիտնականներին մասնակցության համար և նշել, որ ներկայացված առաջարկները կդիտարկվեն շարունակական քննարկումների շրջանակում:
Դեսպան Քվինը շարունակում է բացահայտել Հայաստանի պատմական հուշարձանները․ օրերս նա 11-րդ դարի Լոռի Բերդ ամրոցում…
NASA-ի տիեզերագնացներ Բուտչ Ուիլմորին ու Սունի Ուիլյամսին 9 ամիս անց հաջողվել էվայրէջք կատարել Երկիր. գրում…
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կգործուղվի ՌԴ։ Նա մարտի 19-21-ը Մոսկվայում կքննարկի երկկողմ համագործակցությանն առնչվող…
Նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ուկրաինան կըդունի էներգետիկ օբյեկտների վրա հարձակումները դադարեցնելու առաջարկին, որի…
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բեռլինում հայտարարել է, որ Ուկրաինայում հրադադարը պետք է լինի ստուգելի, և…
Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի…