Լրահոս 24/7
10.02.2023

Պարեկների հոգեբանական պատրաստության դասընթացները շարունակվում են

Դեկտեմբերի 7-ից մայրաքաղաքում մեկնարկել են պարեկների հոգեբանական պատրաստության դասընթացները։ Այն կազմակերպվել է Եվրոպական միության աջակցությամբ՝ «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ԵԱՀԿ-ի հետ համատեղ:

Փետրվարի 8-ին հերթական դասընթացի շրջանակում վերապատրաստվում էին Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները։ Դասընթացին ներկա էր պարեկային ծառայության պետ Արթուր Ումրշատյանը։ Նա բացման խոսքում կարևորեց նմանօրինակ վերապատրաստումները՝ պարեկային ծառայողների հոգեբանական պատրաստվածության և հմտությունների կատարելագործման նպատակով։

Ելույթ ունեցավ նաև ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի՝ ոստիկանության, անվտանգության և հանրային կառավարման ծրագրերի պատասխանատու Դավիթ Հարությունյանն ու Երևանի պետական համալսարանի կիրառական հոգեբանության կենտրոնի ղեկավար, հոգեբան-փորձագետ Դավիթ Գևորգյանը։

Դավիթ Հարությունյանը ներկայացրեց հաղորդակցման կառուցվածքը, բաղադրիչները, արդյունավետ հաղորդակցման հնարքներն ու հմտությունները։

Ուսումնասիրվող ու քննարկվող թեմաների շարքում էին նաև կոնֆլիկտը, դրա տիպերն ու կառուցվածքը, լուծման ուղիները և այլ հարցեր։ Շուրջ 3 ամիս անցկացվող դասընթացներին մասնակցելու հնարավորություն է ընձեռվել 250 պարեկային ծառայողի, որոնց մի մասն արդեն վերապատրաստվել և ստացած գիտելիքները կիրառում է ծառայության ժամանակ։

Լրահոս
Դատախազությունը պահանջում է Ալիկ Գևորգյանից բռնագանձել 12 անշարժ գույք, շուրջ 66 միլիոն դրամ
14:53

Ֆիզիկական անձանց կարգելվի ՌԴ-ից ավելի քան 1 մլն ռուբլի դուրս բերել
14:47

«Ռոսատոմ»-ի ղեկավարը կհանդիպի Նիկոլ Փաշինյանին
14:42
«Ռոսատոմ»-ի ղեկավարը կհանդիպի Նիկոլ Փաշինյանին
Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ-երի միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր
14:33

Զովունիում գտնվող 643 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
14:09

ԱՄՆ-ի սխալ հաշվարկը կհանգեցնի Իրանի կողմիղ ցավոտ արձագանքի. Էբրահիմ Ազիզի
13:57

Կրեմլը հույս ունի, որ Իրանը չի լքի միջուկային զենքի չտարածման պայմանագիրը
13:43

Հայաստանի և Կատարի արդարադատության նախարարները քննարկել են իրավական օգնության ոլորտում առկա համաձայնագրերի նախագծերը
13:29

Հայաստանը ժամանակավորապես դադարեցնում է անձնագրերի տրամադրումը ՌԴ-ում
13:17

Քաղաքապետարանը որևէ հրահանգ չի ստացել Արարատ լեռը «չցուցադրելու» վերաբերյալ
13:02

ԵՄ անդամ վեց պետություն պահանջում է կրճատել Միության ծախսերը. Financial Times
12:52

ԵԽԽՎ զեկույցից ընդդիմությունը գոհ լինելու շատ հիմնավոր պատճառներ չունի․ Արփինե Հովհաննիսյան
12:39

Պուտինը կրկին ավելացրել է ռուսական բանակի հաստիքային թվաքանակը
12:27

Երկուստեք ընդգծվել է ԵՄ առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցների կարևորությունը
12:12

«Ռոսատոմը» համագործակցում է Հայաստանի հետ «Նաիրիտ»-ի ծրագրի շրջանակում
11:54