Լրահոս 24/7
10.02.2023

43-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել 66-ամյա կնոջը մուրացկանության դրդելու համար

43-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել 66-ամյա կնոջը մուրացկանության դրդելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում թրաֆիքինգի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք էական հանգամանքներ:

2023 թ. փետրվարի 6-ին Կոտայքի մարզի 66-ամյա բնակչուհուց հաղորդում է ստացվել՝ նույն մարզի բնակչի կողմից իրեն մուրացկանության դրդելու վերաբերյալ:

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում ՀՀ ՆԳՆ ոստիակնության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 66-ամյա կինը, դեռևս 2009 թվականին վարձակալական հիմունքներով բնակվելով Երևան քաղաքում, ծանոթացել է նույն հասցեում վարձակալական հիմունքներով բնակվող 43-ամյա տղամարդու հետ, ով նյութական կախվածության մեջ է գցել նրան և օգտվելով վերջինիս միայնակ և անօգնական վիճակից՝ ենթարկել շահագործման՝ տարիներ շարունակ ստիպելով զբաղվել մուրացկանությամբ:

Քննության տվյալներով՝ 66-ամյա կինը 43-ամյա տղամարդուն խնդրել է շինարարական աշխատանքներ կատարել, ինչի դիմաց տղամարդը պահանջել է 3000 ԱՄՆ դոլար: Տեսնելով, որ կինը չի կարողանում վճարել պահանջված գումարը, տղամարդը նրան դրդել է Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում մուրացկանությամբ գումար հավաքել, օրվա ընթացքում հավաքաված ողջ գումարը՝ մոտ 35-40.000 ՀՀ դրամ, տալ իրեն, իսկ երբ կինը չի համաձայնել, կամ փոխանցված գումարը քիչ է եղել, ծեծի է ենթարկել նրան:

Բացի այդ, ըստ նախնական տվյալների, տղամարդը, նպատակ ունենալով տիրանալու 66-ամյա կնոջ կենսաթոշակի գումարներին, նրան հաշվառել է Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում գտնվող իր տանը, կնոջ անվամբ ձևակերպել տարիքային կեսնաթոշակ, որը, քննության տվյալներով, յուրացրել է:

Մի քանի անգամ կինը փորձել է փախչել, սակայն տղամարդն ամեն անգամ պարզել է նրա գտնվելու վայրը, ստիպելով տարել է իր տուն, փախուստի դիմելու համար ծեծի ենթարկել ու կրկին հարկադրել զբաղվել մուրացկանությամբ:

Վերջին անգամ կինը փախել է 2023 թ. հունվարի 31-ին, մի քանի օր մնացել է փողոցում, որից հետո ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնի աշխատակիցների շնորհիվ տեղափոխվել է անօթևանների համար նախատեսված կացարան:

ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախատեսված հանցանք կատարելու անմիջական ծագած հիմնավոր կասկածանքով Կոտայքի մարզի հիշյալ բնակիչը ձերբակալվել է։

Օրենքով սահմանված կարգով խուզարկություն է կատարվել վերջիններիս բնակության վայրում, որտեղից հայտնաբերվել և առգրավվել է տուժողի կենսաթոշակի բանկային քարտը, 70.200 ԱՄՆ դոլար գումար, ինչպես նաև՝ տեսակավորված և առանձին պարկերում հավաքված 1.299.750 ՀՀ դրամ մետաղադրամներ: Նախնական տվյալներով՝ առգրավված մետաղադրամները հադիսացել են մուրացկանությամբ զբաղվելու ընթացքում հավաքված գումարը: Տվյալ անձի անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է նաև տուժող կնոջ անձնագիրը, սոցիալական քարտը։

Վարույթ իրականացնող մարմնի կողմից հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին, որը բավարարվել է, և տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս
Խաղաղությունն անհնար է առանց ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման
19:30
Խաղաղությունն անհնար է առանց ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման
Նեթանյահու. Իսրայելը թույլ չի տա Իրանին միջուկային զենք ունենալ
16:45
Նեթանյահու. Իսրայելը թույլ չի տա Իրանին միջուկային զենք ունենալ
Լևոն XIV պապը կոչ է անում վերադառնալ դիվանագիտությանը
16:03
Լևոն XIV պապը կոչ է անում վերադառնալ դիվանագիտությանը
Կիևը չի կարող զանգվածային բալիստիկ հրթիռներ արտադրել առանց Արևմուտքի օգնության․ Զելենսկի
14:18
Կիևը չի կարող զանգվածային բալիստիկ հրթիռներ արտադրել առանց Արևմուտքի օգնության․ Զելենսկի
Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մշտական խաղաղության համաձայնագիր․ Ֆիդան
12:42
Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մշտական խաղաղության համաձայնագիր․ Ֆիդան
Արգամ Աբրահամյանը կալանավորվել է․ ՔԿ
12:40
Արգամ Աբրահամյանը կալանավորվել է․ ՔԿ
Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
19:04
Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ «Firebird AI»-ի բացմանը
17:32
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ «Firebird AI»-ի բացմանը
Մասկը Լուսնի վրա ռոբոտացված գործարաններ կկառուցի
15:51
Մասկը Լուսնի վրա ռոբոտացված գործարաններ կկառուցի
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»․ Մխիթար Հայրապետյան
13:59
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»․ Մխիթար Հայրապետյան
Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
12:53
Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Իլհամ Ալիևին
12:42
Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Իլհամ Ալիևին
2025թ․ օգոստոսի 8-ը սահմանագիծ է, և ՀՀ պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի և դրանից հետոյի․ վարչապետի ուղերձը
12:22
2025թ․ օգոստոսի 8-ը սահմանագիծ է, և ՀՀ պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի և դրանից հետոյի․ վարչապետի ուղերձը
Հայաստանի իշխանությունները պարտավոր են ինքնիշխանություն հաստատել
12:15
Հայաստանի իշխանությունները պարտավոր են ինքնիշխանություն հաստատել
Տեսնենք ՌԴ որեւէ պաշտոնյա կանդրադառնա՞ Զելենսկի-Բայրամով ջերմ հանդիպմանը, թե՞ ադրբեջանցիներին քննադատելը տաբու է
11:53
Տեսնենք ՌԴ որեւէ պաշտոնյա կանդրադառնա՞ Զելենսկի-Բայրամով ջերմ հանդիպմանը, թե՞ ադրբեջանցիներին քննադատելը տաբու է