Լրահոս 24/7
11.02.2023

Կ․ Տոնոյանը դուրս է գալիս քաղաքականությունից

Կ․ Տոնոյանը դուրս է գալիս քաղաքականությունից

 «Հարգելի՛ հայրենակիցներ,

տեղեկացնում եմ, որ վերջին շրջանում հայոց բանակում կատարվող դեպքերի և տիրող իրավիճակի պատճառով  այս պահին առավել կարևորելով  հայոց բանակի և զինվորի առջև ծառացած խնդիրների ուսումնասիրումն ու իմ հնարավորությունների սահմանում դրանց լուծմանը աջակցելը, և հասկանալով, որ ընդդիմադիր քաղաքական գործչին միշտ փորձելու են հեռու պահել բանակից,  որոշում եմ կայացրել դադարեցնել իմ քաղաքական գործունեությունը և ամբողջովին նվիրվել հայ զինվորի և հայոց բանակի խնդիրների լուծման աջակցությանը:

Ուզում եմ հիշեցնել, որ քաղաքականության մեջ մտնելու իմ որոշումն ունեցել է միմիայն հետևյալ դրդապատճառները՝

 • ընկալումը, որ իմ և հազարավոր մայրերի զավակները դարձան 30 տարի մեր երկրում վարվող  քաղաքականության արդյունքում իշխանության եկած ապազգային տարրերի հայրենադավության զոհը:

 • գիտակցումը, որ ինչքան էլ մենք տքնենք լինել լավ մանկավարժ, բժիշկ, գիտնական ու որևէ այլ մասնագետ և անբասիր ծառայենք մեր Հայրենիքին, արդյունք չի տալու, եթե երկիրը կառավարում են երկիրը չսիրող, հայրենատիրական ապրումից ու ազգի հավաքական արժանապատվություն համար պատասխանատվության զգացումից զուրկ և մշտապես «տերեր» փնտրող անձինք կամ նրանց շուրջ հավաքված մարդիկ:

 • համոզմունքը, որ հարկավոր է ստեղծել հայակենտրոն, հայաշահ և նախ սեփական ուժերին ապավինող նոր քաղաքական ուժեր:

• հավատը, որ ժամանակի հրամայականն է մաքրել ՀՀ քաղաքական ողջ այլախեղված կառույցի փլատակները և նպաստել  դրանք երիտասարդ, արհետավարժ ու  Հայրենիքին անանձնական սիրով նվիրված անձանցով ու ուժերով փոխարինելու անխուսափելի գործընթացին:

• և ի վերջո նպատակը՝  շարունակել մեր զավակների պայքարը, վերադարձնել նրանց ինքնազոհողության իմաստը և նրանցից գողացված հաղթանակը:

 Իմ քաղաքական գործունեության մոտ երկու տարվա ընթացքում ես խորապես ընկալեցի 2 բան. այն որ տարիներ շարունակ երկրում տարվող հակամարդկային, հակաժողովրդական, հակազգային քաղաքականության արդյունքում ժողովրդի մեջ ձևավորվել է քաղաքականությամբ զբաղվող ցանկացած անձի և ուժի նկատմամբ անվստահություն, անհավատություն ու խորշանք, և այն որ ազնիվ ու կարող մարդիկ խուսափելով այս կամ այն կերպ մասնակիցը դառնալ երկրում վարվող քաղաքականությանը, քաղաքականությամբ զբաղվող ապիկարներին են թողնում մեր և մեր զավակների ճակատագիրը:

 Այս ամենով հանդերձ, այս պահին քաղաքական գործունեությունս փոխարինելով առավել ակտիվ հասարակական գործունեությամբ, հավաստում եմ, որ շարունակելու եմ հնարավորություններիս առավելագույնի չափով նպաստել երիտասարդ քաղաքական գործիչների և ուժերի գործունեությանն ու կայացմանը, ուշադրությանս կենտրոնում եմ պահելու  երկրում առկա թե քաղաքական և թե քաղաքակրթական խնդիրները և ամեն ինչ անելու եմ Մենուայիս և մեր մյուս բոլոր զավակների պայքարը ավարտին հասցնելու համար:

 Շնորհակալություն եմ հայտնում «5165 շարժման» ամբողջ թիմին, որ առաջնորդվելով միայն իմ ապրած կյանքի և գաղափարների նկատմամբ ունեցած հարգանքով, առաջարկեցին ինձ առաջնորդել շարժումը, դրանով իսկ Հայաստանի քաղաքական դաշտում սկիզբ դնելով  անկուսակցական անհատի կողմից քաղաքական ուժի ղեկավարման նոր մշակույթին, մեկ անգամ ևս հիշեցնելով, որ գաղափարը պետք է համախմբի և առաջնորդի քաղաքական ուժին, և ոչ թե որևէ անձ: Հաջողություն եմ մաղթում իմ ընկերներին և հավաստում, որ  քանի դեռ այս քաղաքական ուժը հավատարիմ կմնա իր նպատակին և գաղափարին, ես միշտ կհետևեմ և կսատարեմ իրենց, միաժամանակ լինելով 1-ին քննադատը և խորհրդատու:

 Ես հավատում եմ մեր երկրի ապագային, որի համար զոհաբերվել է մեր լավագույն զավակների կյանքը, իսկ այդ ապագան սկսվում է անվտանգությունից և հայոց հզոր բանակի կայացումից:

Աստված և Հայրենիք»,- գրել է «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը։

Լրահոս
FlyOne Armenia-ն Airbus ընկերությունից ձեռք կբերի A321-200NX տիպի երկու օդանավ
17:22
FlyOne Armenia-ն Airbus ընկերությունից ձեռք կբերի A321-200NX տիպի երկու օդանավ
«Ալիևի մեսիջներն ուղղված են Եվրոպական պառլամենտին»․ Խաչատուր Սուքիասյան
16:35
«Ալիևի մեսիջներն ուղղված են Եվրոպական պառլամենտին»․ Խաչատուր Սուքիասյան
ՀՀ-ում կվերացվի պետական պաշտոն զբաղեցնելու առավելագույն՝ 65 տարեկան տարիքային սահմանափակումը
16:22
ՀՀ-ում կվերացվի պետական պաշտոն զբաղեցնելու առավելագույն՝ 65 տարեկան տարիքային սահմանափակումը
Իշխանությունը 2 տեսակի նախընտրական վախ է տարածում․ Արման Թաթոյան
16:06
Իշխանությունը 2 տեսակի նախընտրական վախ է տարածում․ Արման Թաթոյան
«Ցավալի է ՀՀ իշխանությունների կողմից անարձագանք թողնելը»․ Գառնիկ Դանիելյան
15:49
«Ցավալի է ՀՀ իշխանությունների կողմից անարձագանք թողնելը»․ Գառնիկ Դանիելյան
Ֆրանսիան և նախագահ Մակրոնը կանգնել են Հայաստանի կողքին. վարչապետ
15:34
Ֆրանսիան և նախագահ Մակրոնը կանգնել են Հայաստանի կողքին. վարչապետ
Մարտին Գալստյանն ընտրվեց ԿԲ նախագահի պաշտոնում
15:13
Մարտին Գալստյանն ընտրվեց ԿԲ նախագահի պաշտոնում
Ռուսաստանը լքեց Հայաստանին. Մակրոն
14:39
Ռուսաստանը լքեց Հայաստանին. Մակրոն
Իրանի դեմ պատերազմը էական վնաս չի հասցրել նրա միջուկային ծրագրին. Reuters
14:15
Իրանի դեմ պատերազմը էական վնաս չի հասցրել նրա միջուկային ծրագրին. Reuters
Երկիրը կարող է լինել նույն աշխարհագրական կոորդինատների ներքո, բայց աշխարհագրական դիրքը փոխվի. վարչապետ
13:46
Երկիրը կարող է լինել նույն աշխարհագրական կոորդինատների ներքո, բայց աշխարհագրական դիրքը փոխվի. վարչապետ
Փաստորեն ԵՄ որոշ ղեկավարների գնահատմամբ, ուրիշ ազգի և պետության շահերը դավաճանելը խիզախություն է
13:28
Փաստորեն ԵՄ որոշ ղեկավարների գնահատմամբ, ուրիշ ազգի և պետության շահերը դավաճանելը խիզախություն է
Հայաստանը Հարավային Կովկասում մեր հիմնական հենասյունն է. Կալլաս
13:06
Հայաստանը Հարավային Կովկասում մեր հիմնական հենասյունն է. Կալլաս
Կասկադի ծրագիրը բաղկացած է երկու հիմնական բաղադրիչից. Սոնա Թևանյան
12:41
Կասկադի ծրագիրը բաղկացած է երկու հիմնական բաղադրիչից. Սոնա Թևանյան
Նոր գնված 45 տրոլեյբուսից 22-ն արդեն Երևանում է. քաղաքապետ
12:28
Նոր գնված 45 տրոլեյբուսից 22-ն արդեն Երևանում է. քաղաքապետ
Վրաստանն այսօր հայտնվել է 2013-ի Հայաստանի վիճակում. Սաակաշվիլի
12:08
Վրաստանն այսօր հայտնվել է 2013-ի Հայաստանի վիճակում. Սաակաշվիլի