Լրահոս
11.02.2023

Ալբերտ Ազարյան․ ՀՀ 20 – րդ դարի լավագույն մարզիկը 94 տարեկան է

Ալբերտ Ազարյան․ ՀՀ 20 – րդ դարի լավագույն մարզիկը 94 տարեկան է

Բոլորեց հայ հանճարեղ մարմնամարզիկ Ալբերտ Վաղարշակի Ազարյանի ծննդյան 94 –ամյակը: Այդ առթիվ լեգենդար մարզիկին շնորհավորել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն և գրել․

«Ալբերտ Ազարյանը ծնվել է 1929 թ. փետրվարի 11 –ին : 1949 թ. նրա ընտանիքը Վանաձորից տեղափոխվել է Երևան: Թեև բավականին ուշ սկսեց պարապել մարմնամարզությամբ, բայց չափազանց կարճ ժամանակում անվանի դարձավ Հայաստանում, ԽՍՀՄ – ում և աշխարհում:
ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Սեմյոն Ղարագյոզյանի ղեկավարությամբ Ալբերտ Ազարյանը ավելի քան 15 տարի մնաց անպարտելի: Նա հայաստանցի միակ մարդն է, ով 11 անգամ հռչակվել է ԽՍՀՄ չեմպիոն / օղակներ , զուգափայտ , պտտաձող մրցաձևերում /: Եվրոպայի կրկնակի, աշխարհի քառակի ոսկե դափնեկիր է, և աշխարհի միակ հայ մարզիկն է, ով կրում է օլիմպիական խաղերի եռակի ոսկե դափնեկրի պատվավոր կոչումը:

Ազարյանական լեգենդը ճյուղավորվել , տարածվել է աշխարհով մեկ : Քրիստոնյա հայ ժողովուրդը երբեք չի մոռանա իր եռակի խաչակրին, քանզի նա առաջինն է կատարել ԱԶԱՐՅԱՆԱԿԱՆ ԽԱՉԸ և այն գրանցել տվել մարմնամարզության միջազգային անվանակոչության տարեգրության չեմպիոնական պատմագրքում : Նրա ստեղծած ընտանիքը երևի թե աշխարհում միակն է , որն ունի միևնույն սպորտային մարմնամարզություն մարզաձևում օլիմպիական խաղերի երկու չեմպիոն գումարած նաև չեմպիոնական ընտանիքի մայրը:

Նկատի ունենք մոսկովյան օլիմպիական խաղերի ոսկե դափնեկիր որդուն Էդվարդ Ազարյանին և տիկնոջը Ելիզավետա Ազարյանին, ով նույնպես սպորտային մարմնամարզությունից ԽՍՀՄ սպորտի վարպետ էր և Հայաստանի հանրապետության վաստակավոր մարզիչ:

Ալբերտ Ազարյանն արժանացել է ԽՍՀՄ, ՀԽՍՀ , անկախ Հայաստանի և ՄՕԿ -ի բարձրագույն պարգևներին և կոչումներին: Նախորդ տարեվերջին, Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի բակում, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ վեր հառնեց հայրենական սպորտի կենդանի լեգենդի բրոնզաձույլ կիսանդրին: Բացման արարողությանը ներկա մեծն Ազարյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին և խոստացավ . . . ապրել մեկ դար:

Ծնունդդ շնորհավոր, Հայաստանի 20 –րդ դարի լավագույն մարզիկ: Մաղթում ենք քաջառողջություն, երկարակեցություն . . . Դարով մեծանաք, հանճարեղ լեգենդ»։

Լրահոս
Զովունիում գտնվող 643 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
14:09
Զովունիում գտնվող 643 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
ԱՄՆ-ի սխալ հաշվարկը կհանգեցնի Իրանի կողմիղ ցավոտ արձագանքի. Էբրահիմ Ազիզի
13:57
ԱՄՆ-ի սխալ հաշվարկը կհանգեցնի Իրանի կողմիղ ցավոտ արձագանքի. Էբրահիմ Ազիզի
Կրեմլը հույս ունի, որ Իրանը չի լքի միջուկային զենքի չտարածման պայմանագիրը
13:43
Կրեմլը հույս ունի, որ Իրանը չի լքի միջուկային զենքի չտարածման պայմանագիրը
Հայաստանի և Կատարի արդարադատության նախարարները քննարկել են իրավական օգնության ոլորտում առկա համաձայնագրերի նախագծերը
13:29
Հայաստանի և Կատարի արդարադատության նախարարները քննարկել են իրավական օգնության ոլորտում առկա համաձայնագրերի նախագծերը
Հայաստանը ժամանակավորապես դադարեցնում է անձնագրերի տրամադրումը ՌԴ-ում
13:17
Հայաստանը ժամանակավորապես դադարեցնում է անձնագրերի տրամադրումը ՌԴ-ում
Քաղաքապետարանը որևէ հրահանգ չի ստացել Արարատ լեռը «չցուցադրելու» վերաբերյալ
13:02
Քաղաքապետարանը որևէ հրահանգ չի ստացել Արարատ լեռը «չցուցադրելու» վերաբերյալ
ԵՄ անդամ վեց պետություն պահանջում է կրճատել Միության ծախսերը. Financial Times
12:52
ԵՄ անդամ վեց պետություն պահանջում է կրճատել Միության ծախսերը. Financial Times
ԵԽԽՎ զեկույցից ընդդիմությունը գոհ լինելու շատ հիմնավոր պատճառներ չունի․ Արփինե Հովհաննիսյան
12:39
ԵԽԽՎ զեկույցից ընդդիմությունը գոհ լինելու շատ հիմնավոր պատճառներ չունի․ Արփինե Հովհաննիսյան
Պուտինը կրկին ավելացրել է ռուսական բանակի հաստիքային թվաքանակը
12:27
Պուտինը կրկին ավելացրել է ռուսական բանակի հաստիքային թվաքանակը
Երկուստեք ընդգծվել է ԵՄ առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցների կարևորությունը
12:12
Երկուստեք ընդգծվել է ԵՄ առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցների կարևորությունը
«Ռոսատոմը» համագործակցում է Հայաստանի հետ «Նաիրիտ»-ի ծրագրի շրջանակում
11:54
«Ռոսատոմը» համագործակցում է Հայաստանի հետ «Նաիրիտ»-ի ծրագրի շրջանակում
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է «Կառավարության կադրային բանկի» առաջին փուլի արդյունքները
11:47
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է «Կառավարության կադրային բանկի» առաջին փուլի արդյունքները
Ֆրանսիական առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչները ՀՀ-ում ծանոթացել են IADAAM ծրագրի և Վեդու ջրամբարի աշխատանքներին
11:44
Ֆրանսիական առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչները ՀՀ-ում ծանոթացել են IADAAM ծրագրի և Վեդու ջրամբարի աշխատանքներին
Գառնիկ Դավթյանը հրաժարվել է Միջխորհրդարանական միության 153-րդ վեհաժողովին Տանզանիայում մասնակցելուց
11:40
Գառնիկ Դավթյանը հրաժարվել է Միջխորհրդարանական միության 153-րդ վեհաժողովին Տանզանիայում մասնակցելուց
Դիրքային զիջումների մասին հրապարակումները կեղծ են և իրականությանը չեն համապատասխանում. փոխվարչապետի գրասենյակ
11:17
Դիրքային զիջումների մասին հրապարակումները կեղծ են և իրականությանը չեն համապատասխանում. փոխվարչապետի գրասենյակ