Լրահոս 24/7

9 պատգամավորներ մեկնում են Քիշնև` մասնակցելու «Եվրանեսթ» ԽՎ նստաշրջանին

9 պատգամավոր փետրվարի 18-21-ը Քիշնևում (Մոլդովա) կմասնակցեն Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նստաշրջանին:

ԱԺ պատվիրակության կազմում ընգդգրկված են՝ Եվրանեսթ ԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ՔՊ խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, ՔՊ խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանը, Տաթևիկ Գասպարյանը, Մերի Գալստյանը:

Պատվիրակության կազմում են նաև «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը, Աննա Գրիգորյանը և «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

Պատվիրակության կազմում է նաև ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի և եվրաինտեգրման բաժնի գլխավոր մասնագետ Հռիփսիմե Մնացականյանը:

Թիվ 1

Recent Posts

ՀՀ-ին է վերադարձվել մայրաքաղաքի՝ 900 հազար դոլար արժեքով հողամասը

Մայրաքաղաքի Գ. Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ շուրջ 900 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 360…

2 minutes ago

Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի դեսպանին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին:…

25 minutes ago

ԱՆԻՖ-ի ժառանգությունը. երբ հաշվետվողականությունը տապալվում է

Հետքի վերջերս հրապարակած հետաքննությունը բացահայտեց, որ 2023-ի մայիսի 4-ին Հայաստանի կառավարությունը 1,5 մլրդ դրամ (մոտ…

43 minutes ago

ՀՀ-ն և Նիդելանդները ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր

Հայաստանը և Նիդելանդները ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր։ Այս մասին Նիդերլանդների արտգործնախարար Կասպար Վելդկամպի…

47 minutes ago

Գերիների հարցը կշարունակենք բարձրացնել Բաքվում. Կասպար Վելդկամպ

Գերիների հարցը կշարունակենք բարձրացնել Բաքվում. այսպիսի հայտարարություն է արել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Կասպար Վելդկամպը…

1 hour ago

Նոր մեղադրանք՝ Սերժ Սարգսյանի նկատմամբ

Նոր մեղադրանք է ներկայացվել 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ գլխավոր…

2 hours ago