ԱՄՆ-ն նախատեսում է իրականացնել զինյալների տեղափոխում Ռուսաստան և ԱՊՀ երկրներ՝ դիվանագետների, պետական ծառայողների, անվտանգության աշխատակիցների և զինվորականների դեմ ահաբեկչություններ իրականացնելու համար։ Այս մասին հայտնում է ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունը։
«Արտաքին հետախուզության ծառայությանը ստացվող հավաստի տեղեկությունների համաձայն՝ ԱՄՆ զինվորականները ակտիվորեն զինյալներ են հավաքագրում «Իսլամական պետության» և «Ալ Կաիդա»-ի հետ կապված ջիհադական խմբավորումներից՝ Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում ահաբեկչություններ իրականացնելու համար։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում Ռուսաստանի Հյուսիսային Կովկասից և Կենտրոնական Ասիայից եկած անձանց համագործակցության ներգրավմանը»,- ասվում է Արտաքին հետախուզության ծառայության հայտարարության մեջ, որը մեջբերում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Ծառայության տվյալներով՝ հունվարին դրա համար ընդհանուր առմամբ ընտրվել է 60 զինյալ, որոնք վերապատրաստվում են Սիրիայի Հոմս նահանգում գտնվող միջազգային կոալիցիայի Ալ-Թանֆ ռազմաբազայում։ Նրանք բոլորն էլ Մերձավոր Արևելքում հակամարտությունների մարտական փորձ ունեն։
Ահաբեկիչներին սովորեցնում են ինքնաշեն պայթուցիկ սարքեր պատրաստելու և օգտագործելու հմտություններ և դիվերսիոն գործողությունների մեթոդներ: Նրանց նաև սովորեցնում են հարձակումներ պլանավորել պաշտպանված օբյեկտների, այդ թվում՝ օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների վրա, ասել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունը:
Դրույթները վերաբերում են խաղաղության համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետոյին: Չնայած ընդհանուր տրամաբանությունն այն է, որ…
Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին։…
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղեկալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրում է․ Խաղաղության համաձայնագրով ՀՀ…
Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրել է. Հայաստան-Ադրբեջան տեքստը չեմ կարդացել (խաղաղություն բառը չեմ ուզում օգտագործել, որովհետև…
«Այո, Ադրբեջանին ճանապարհ տալու ենք։ Իսկ թե ինչպես ենք տալու, իմ հոդվածում մանրամասն ձևակերպված է»,-…
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը սոցցանցի իր էջում հայտնում է. «ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ…