Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը Բելառուսում գտնվող իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել հանրապետությունը՝ Ուկրաինայում շարունակվող ռազմական գործողությունների պատճառով։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ Ֆրանսիայի ԱԳՆ-ին հղումով։ «Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների և Բելառուսի օդային տարածքի փակման համատեքստում ցանկացած ուղևորություն Բելառուս կտրականապես խորհուրդ չի տրվում։ Ֆրանսիացիներին, որոնք գտնվում են այդ հանրապետության տարածքում, առաջարկում ենք առանց հապաղելու լքել երկիրը Լիտվայով, Լեհաստանով կամ Լատվիայով անցնող ճանապարհներով»,- հայտնում է գերատեսչությունը։ Արտաքին գործերի նախարարությունը զգուշացրել է, որ երկրից դուրս գալ ցանկացողները պետք է ելքի վիզա խնդրեն Բելառուսի ՆԳՆ-ից։
Հնդկաստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել տեղական՝ արտաքին քաղաքական…
«Մետա»-ն փորձարկում է արհեստական բանականության համակարգերի ուսուցման համար իր առաջին «տնային» չիպը։ Այս քայլը կարևոր…
Երուսաղեմի հայոց պատրիարքությունը կոչով դիմել է միջազգային հանրությանը, կառավարություններին, կրոնական և մարդասիրական կազմակերպություններին, անհատներին` նրանց…
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է կանադական պողպատի և ալյումինի մաքսատուրքերը հասցնել 50%-ի՝ ի պատասխան…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին. այդ մասին տեղեկացրել է սոցիալական ցանցի…
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին:…